Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

01.06.2018

Սիրելի երեխաներ:
Հարգելի ծնողներ, տատիկներ և պապիկներ:
Ջերմորեն շնորհավորում եմ մոլորակի ամենապայծառ տոներից մեկի` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
Հունիսի 1-ը ևս մեկ առիթ է դրսևորելու երեխաների հանդեպ մեր անսահման սերն ու ջերմությունը, ի ցույց դնելու մեր անմնացորդ նվիրվածությունն ու հոգածությունը մեր հասարակության վաղվա օրը կերտողների հանդեպ:
Հարգելի ծնողներ, Ձեր ուսերին է դրված երեխաներին ընտանեկան ջերմությամբ պարուրելու, առողջ սերունդ դաստիարակելու և ընտանիքի արժանի հերթափոխ ապահովելու դժվարին պատասխանատվությունը: Ուստի մաղթում եմ Ձեր ընտանիքներին սեր ու բարեկեցություն: Թող տա Աստված, որ ձեր ընտանիքներում բազմիցս հնչեն նորածին երեխաների առաջին ճիչերը:
Իհարկե, կրթված ու զարգացած սերունդ դաստիարակելը ինչպես յուրաքանչյուր ծնողի ու ընտանիքի, այնպես էլ պետության ու մեր հասարակության խնդիրն է:
Մարզային իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում եղել և մնում են երեխաների առողջության պահպանման, սոցիալական ապահովվածության, կրթության ու դաստիարակության խնդիրները , նպատակ ունենալով, նպաստել՝ առողջ ու երջանիկ ապրելու և որպես բազմակողմանի զարգացած մարդ կայանալու երեխաների իրավունքի իրացմանը:
Սիրելի երեխաներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ աշխարհում ամենալուսավոր այս տոնի առթիվ և մաղթում եմ, որպեսզի ողջ կյանքում պարուրված լինեք ընտանեկան ջերմությամբ, արժանանաք ձեր ծնողների սիրառատ հոգածությանն ու շրջապատի բարի կամեցողությանը և ապրեք կապույտ երկնի ներքո, վայելեք արևոտ ու գունեղ մանկություն, անհոգ ու երջանիկ օրեր:
Սիրելիներս, դուք եք մեր օջախների լույսը, մեր վաղվա օրը ու մեր երկրի հուսալի ապագան:
Թող իրականանան ձեր բոլոր ցանկություններն ու նվիրական երազանքները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53