Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 05.10.2017
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայքի և Ջերմուկ համայնքների ՍԱՏԳ-ներում 2017 թվականի սեպտեմբեր ամսին կատարած աշխատանքների վերաբերյալ 1. Ընտանեկան նպաստի իրավունք են ունեցել 1462 ընտանիքներ 2.Սոցիալական նպաստ են ստացել 453 ընտանիքներ 3. Երեխայի ծննդյան միանվագ օգնություն է ստացել 7 երեխա 4.Հրատապ եռամսյակային օգնություն է տրվել 102 ընտանիքների 6. Ավանդի փոխհատուցում է վճարվել 29 քաղաքացիների 7. Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում փաստագրվել են 194 ընտանիքներ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ 04.10.2017
Սիրելի ուսուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Այս գեղեցիկ տոնը ևս մեկ առիթ է ցուցաբերելու այն մեծ հարգանքը և ուշադրությունը, որ տածում ենք ուսուցչի և նրա կողմից իրականացվող նվիրական աշխատանքի նկատմամբ: Դարեր ի վեր հայ ժողովուրդը բարձր է գնահատել և արժևորել ուսուցչի դերն ու վաստակը, ուսուցիչը միշտ իր արժանի, հարգալից ու պատվավոր դերն ու նշանակությունն է ունեցել մեր հասարակության մեջ: Կրթությունը Հայաստանի Հանրապետության կաևոր...

Հոկտեմբերի 3-ին Ջերմուկում՝ ,,Ջերմուկ Աշխարհ,, առողջարանային համալիրում, տեղի ունեցավ Եվրոպայի պատանեկան ,,Գրան Պրի,, մրցաշարի 2-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը, մրցաշարի տնօրեն Գենադի Նեսիսը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան...

Տեղեկատվություն 02.10.2017
2017 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում Վայոց ձոր մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունած ծնունդների մասին՝ ըստ տարածաշրջանների:

Իրազեկում 02.10.2017
> ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ > oրվա կարգավորիչ ջրամբարի լվացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 3-ին ժամը 10.00-18:00 կդադարեցվի Եղեգնաձոր քաղաքի՝ Շահումյան փողոցի, Արսենյան փող. 2, 4, 5, 31, Նարեկացի փող. 3, 6, Մոմիկի փող. 2, 4, 6, Սպանդարյան փող. 2 համարների և թիվ 2 դպրոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 02.10.2017
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալները և աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով հանդես եկան մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև ներկայացրին նաև ընթացիկ շաբաթվա ընթացքում իրականացվելիք ծրագրերն ու աշխատաքները: Աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի կողմից ներկայացվեց