Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գլաձորի դպրոցում տեղի ունեցավ ուսումնական վարժանք

15.02.2018

 ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր և Ռինդ համայնքներում ՀՀ ԱԻ նախարարությունն իրականացնում է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ, JICA) <<Աղետների ռիսկի կառավարման պատրաստվածություն>> փոքր դրամաշնորհային ծրագիրը՝ 4000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ծավալով:
Այսօր ծրագրի շրջանակներում Գլաձորի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ուսումնական վարժանք և դպրոցում ստեղծված աղետների և ռիսկերի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, ԱԻՆ Վայոց ձորի մարզային փրկարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Վահան Ռշտունին,  ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը, ԱԻ նախարարության, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության,ԱԻՆ Վայոց ձորի մարզային փրկարական վարչության և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներկայացուցիչներ:
Ծրագրի հիմնական նպատակներն են՝ դպրոցներում ուսանող երեխաների և աշխատակիցների անվտանգության մակարդակի բարելավումը, աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակների ոլորտում գիտելիքների ու կարողությունների ձևավորումը, աղետների դեպքում դիմակայունության բարձրացումը:
Ծրագրի շրջանակում Գլաձորի և Ռինդի դպրոցները կահավորվել են առաջին օգնության արկղերով, պատգարակներով, բարձրախոսներով, տարահանման սխեմաներով, տարահանման համար նախատեսվող պայմանական նշաններով, իսկ դպրոցում առկա կահույքի պարագաները (պահարաններ, գրադարակներ և այլն) ամրացվել են պատերին` երկրաշարժի ժամանակ խոցելիությունը նվազեցնելու նպատակով:
Նախատեսվում է նաև մշակել վերոնշյալ դպրոցների աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու և տարհանման պլաններ:
Համայնքների, նախադպրոցական և ուսումնական հաստատությունների վտանգների, խոցելիության, կարողությունների բացահայտման ու քարտեզագրման համար, աղետների ռիսկի կառավարման պլանների ներդրմանն աջակցող հրահանգիչների կարողությունների զարգացման նպատակով <<Աղետների ռիսկի կառավարման պատրաստվածություն>> ծրագրի շրջանակում ձեռք է բերվել նաև անօդաչու թռչող սարք: Այն հնարավորություն կտա իրականացնել անհրաժեշտ տարածքի իրական պատկերների տեսագրում և լուսանկարում՝ օպերատիվ իրավիճակի ուսումնասիրման, քարտեզագրման և վերլուծության նպատակով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45