Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում 15.12.2017
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հանդիպում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հետ: Հանդիպման նպատակն էր տեղում ծանոթանալ մարզում գործունեություն իրականացնող գործարարների հնարավոր մրցակցային խնդիրներին, դաշտի բարելավմանն ուղղված վերջիններիս առաջարկներին և ծրագրերին: Հանդիպմանը ներկա էին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի գլխավոր խորհրդական Գայանե Սահակյանը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձանաժողովի անդամներ, Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ, մարզում գործունեություն իրականացնող մոտ երկու տասնյակ գործարարներ, որոնք զբաղվում են հիմնականում գինու, կոնյակի, կաթնամթերքի, չրեղենի, հրուշակեղենի արտադրությամբ, ինչպես նաև գործում են զբոսաշրջության, մանրածախ առևտրի և հյուրանոցային ծառայությունների ոլորտում: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզում գործող հասարակական կազմակերպություների ներկայացուցիչներ: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը կարևորելով հանդիպման նպատակը, նշեց.

Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի «Հայ եկեղեցին և հայոց հայրապետները XX դարում» գրքի շնորհանդեսը 14.12.2017
Դեկտեմբերի 13-ին Վայոց ձորի թեմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի > գրքի շնորհանդեսը, որին աջակցել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնի տնօրեն Հասմիկ Մարգարյանը և Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի տնօրեն Մարո Սիմոնյանը: Գրքի ռուսերենով հրատարակման բարերարներն էին Նորիկ և Անուշ Հակոբջանյանները, իսկ հայերենով՝ Ալիկ Հարությունյանը: Արժանապատիվ Տեր Հոր գրքում ներկայացված են XX դարի պատմական իրադարձությունները, որոնք շարադրված են ըստ Հայոց կաթողիկոսների առաջնորդության ժամանակաշրջանների և ընթերցողներին հիմնարար գիտելիքներ է փոխանցում մեր Եկեղեցու պատմության վերաբերյալ: Տերունական աղոթքից հետո Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ, Նորավանքի վանահայր Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարականի՝ մինչև 2019 թվականի ավարտը նախատեսվում է առաջնահերթության կարգով լուծել զոհված (մահացած) զինծառայողների անօթևան ընտանիքների և առաջին խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների բնակարանային խնդիրները: Վայոց ձորի մարզից ՀՀ ՊՆ է ներկայացվել 11 գործ, որից 8-ը ստացել է դրական եզրակացություն՝ 6 զոհված (մահացած) զինծառայողների անօթևան ընտանիքների և 2 առաջին խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների տրվել է բնակարանի գնման վկայագիր: Բնակարանների ձեռքբերման գործընթացն ընթացքի մեջ է :
Պարզաբանում 14.12.2017
168.am իներնետային կայքում (14.12.2017թ) հրապարակվել է >. Վայոց ձորում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը կսկսվի մոտ ապագայում>> խորագրով նյութ: Տեղեկացնում ենք

Կայացավ քաղաքացիների դեկտեմբեր ամսվա ընդունելությունը 13.12.2017
2017 թվականի դեկտեմբերի 8-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար նախապես ցուցակագրվել էր 192 քաղաքացի, ընդունելության էին եկել 196-ը: Ընդունելության եկած 195 քաղաքացիներ դիմել էին դրամական աջակցության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվել է: Մեկ քաղաքացի դիմել էր հողային վեճի առիթով: Նշված քաղաքացուն տրվել է իրավաբանական խորհրդատվություն:

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ներկա է եղել > ՓԲԸ-ում > ընկերության կողմից տեղադրված վերելակի բացման հանդիսավոր արարողությանը: Բացմանը ներկա էին նաև > ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանը, > ՓԲԸ-ի տնօրեն Ռոբերտ Ասլանյանը, Վայքի համայնքապետ Թարո Ավետյանը, բուժմիավորման աշխատակիցներ և պաշտոնատար այլ անձիք: Վերելակի տարողություն կազմում է 1000կգ և ծառայելու է հիվանդների տեղափոխման համար: > ընկերությունը Վայքի ԲՄ-ում կատարել է շուրջ 100.435 ԱՄՆ դոլարին համարժեք ներդում: Վերազինվել է բուժ.միավորման վիրահատարանը, ձեռք են բերվել