Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական գործակարգավարական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

19.03.2018

Այսօր՝ մարտի 19-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի և ստորաբաժանումների ղեկավարները:
Խորհրդակցության սկզբում մարզպետ Հ. Սարգսյանը ներկայացրեց 2017 թվականի մարտի 7-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Վայոց ձոր կատարած այցի շրջանակում կազմված արձանագրությունը, որի մեջ զարգացման ոլորտների ավելի բարձր նշաձող է մատնանշված և ոլորտ առ ոլորտ հստակ հանձնարարականներ են տրված, ուղղված տնտեսական զարգացման արդյունքավետության բարձրացմանը:
Մարզպետը մեկ առ մեկ քննարկեց հանձնարարականները, նշելով, որ նախանշված արդյունքներին հնարավոր է հասնել ամենօրյա համատեղ աշխատանքի շնորհիվ:
Ներկայացվեց Արենի և Վայք համայնքներում տրված շինթույլտվությունների և Ջերմուկ համայնքում քանդելու թույլտվության մասին, ինչպես նաև տեղեկություն ներկայացվեց, թե անտառամերձ համայնքներից որոնք են գազաֆիկացված: Մարզպետը հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությանը ուշադրության կենտրոնում պահել մարզի տարածքում ծավալվող շինարարական աշխատանքներում աշխատատեղերի ստեղծման գործը և պարբերաբար տեղեկություն ներկայացնել ոլորտում ստեղծված ժամանակավոր և մշտական աշխատատեղերի վերաբերյալ: Ներկայացվեց պետական աջակցության ծրագրով մարզի գյուղացիական տնտեսություններին տրամադրվող գարնանացան սերմացուի, պարարտանյութերի, ինչպես նաև դիզելային վառելիքի ներկրման գործընթացին վերաբերող հարցեր:
Մարզպետը հանձնարարեց համայնքներում իրականացվող քաղաքաշինական և գյուղատնտեսական աշխատանքների վերաբերյալ ամենամսյա տեղեկատվություն ներկայացնել ՀՀ ՏԿԶ նախարարություն:
Հ. Սարգսյանը հետաքրքրվեց ոռոգման ջրի մատակարարման նախապատրաստական աշխատանքների, համայնքներում մատուցվող անասնաբուժական ծառայությունների և համայնքների կողմից պարարտանյութերի, գարնանացան սերմացուների ու դիզելային վառելիքի ձեռք բերման ընթացքով:
Ներկայացվեց համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը, որի առիթով մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությանը՝ ուշադրություն դարձնել համայնքների եկամուտների և ծախսերի համապատասխանությանը և համայնքների կողմից ներկայացվող եռամսյա հաշվետվությունների հիման վրա կատարել վերլուծություն, ինչպես նաև համայնքների ապառքները ներառել 2018 թվականի համայնքային բյուջեներում:
Հանձնարարվեց նաև զբաղվել համայնքների կողմից տնտեսվարող բոլոր սուբյեկտների հետ աղբահանության պայմանագրերի կնքման գործընթացով:
Ներկայացվեց սոցիալական, առողջապահության, կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների խնդիրները: Մարզպետը հետաքրքրվեց մատուցվող բուժծառայությունների որակով, վճարովի ծառայությունների գումարների գանձման ընթացքով և հաջորդ ուսումնական տարում ներառական դասարանների քանակով:
Հանձնարարվեց կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետին՝ ուշադրության կենտրոնում պահել դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի արդյունքները և ոչ բավարար արդյունք ապահովված առարկաների ուսուցիչների հետ քննարկել առարկայի դասավանդման արդյունավետության բարձրացման խնդիրները:
Խոսվեց համայնքների կողմից ներկայացվող հայտերի քննարկման և ՀՀ ՏԿԶ նախարարություն ներկայացնելու գործընթացի մասին:
Այս կապակցությամբ Հ. Սարգսյանը կարևորեց այն հանգամանքը, որ հայտերը բխեն համայնքների զարգացման հնգամյա ծրագրերի դրույթներից:
Քննարկվեց նաև իրավական ոլորտին, ճանապարհների ձմեռային պահպանությանը և մաքրման աշխատանքներին, աուդիտի ուսումնասիրություններին, հողօգտագործման բնագավառին, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանն առընչվող հարցեր:
Խորհրդակցության ավարտին ոլորտային ստորաբաժանումների ղեկավարները մարզպետի կողմից ստացան համապատասխան հանձնարարություններ՝ ուղղված աշխատանքային խնդիրների լուծմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:55:29