Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր ՀՀ առողջապահության նախարարը

10.08.2018

  Օգոստոսի 10-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր: ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում մարզի բժշկական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ կայացավ խորհրդակցություն: ՀՀ Վայոց ձորի մարզպետ  Արագած Սաղաթելյանը ողջունեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին մարզ կատարած այցի կապակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման ղեկավարները: Նախարարը ծանոթությունից հետո ողջունեց բոլորին և բժշկական հաստատությունների տնօրեններին առաջարկեց՝   հակիրճ տեղեկություններ ներկայացնել իրենց կողմից ղեկավարվող բժշկական հաստատությունների  և հաստատություններում առկա մեծ և փոքր խնդիրների մասին:
Նախարար Ա. Թորոսյանը նշեց, որ առողջապահության ոլորտում մարզային քաղաքականությունն ուղղված է ԱԱՊԿ-ների ուժեղացմանը, ինչը ենթադրում է պետական ֆինանսավորման  ավելուցում, գումարած կազմակերպության կողմից կատարողականի բարձր ցուցանիշեր: Նախարարը խոսեց նաև բժիշկերի և բուժանձնակազմի աշխատավարձերը 15%-ով բարձրացնելու մասին:
Բժշկական հաստատությունների ղեկավարները բարձրացրին մասնագետների պակասի և բժշկական սարքավորումների արդիականացման հարցեր, ինչպես նաև ձմռան պայմաններում հեռավոր գյուղերի սպասարկման համար անհրաժեշտ շտապ օգնության ավտոմեքենայի խնդիրը:
Նախարարը նշեց, որ իրականացվում են մարզային և գյուղական հաստատություններին լաբորատոր սարքավորումների տրամադրման ծրագրեր, որի շրջանակում սարքավորումներ կհատկացվի մարզի գյուղական հաստատություններին: Ա. Թորոսյանը նշեց նաև, որ առաջիկա օրերին Հայաստան կներկրվիի շտապ օգնության ամբուլատոր մեքենաներ, որոնցից հատկացում կարվի նաև Վայոց ձորի մարզին:
Նախարար նշեց, որ բժիշկ մասնագետների պակաս կա գրեթե բոլոր մարզերում, իսկ այդ պակասը եթե հնարավոր է, պետք է լրացնել ընտանեկան բժշկի ինստիտուտի ամբողջական ներդրման շնորհիվ: Նա առաջարկեց մասնագետների բացը լրացնելու համար օգտվել նաև զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում կոնտակտային տվյալներով հայտարարություններ տարածելու մեթոդից:
Բարձրացվեց գյուղական հաստատություններում շուրջօրյա հսկողություն չպահանջող ցերեկային ստացիոնար բուժում կազմակերպելու մասին խնդիրը, ինչը հավանության արժանացավ նախարարի կողմից:
Նախարարը բուժհաստատությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այսուհետ բուժհաստատությունում չծախսված գումարը ետ չի գանձվելու, այլ օգտագործվելու է տեղում՝ ըստ անհրաժեշտության:
Նախարար Ա. Թորոսյանը հատուկ շեշտադրեց խնայողությունների արդյունքում տեղային որոշակի խնդիրների լուծումը: Նա նշեց, որ խնայողություններ կարելի է կատարել մարզային բուժհաստատությունների համար կենտրոնացված հաշվապահության կիրառման և բուժհաստատությունների կարիքների համար կատարվող գնումները կենտրոնացված եղանակով իրականացնելու արդյունքում:
Նախարար Ա. Թորոսյանը մարզպետ Ա. Սաղաթելյանի ուղեկցությամբ այցելեց մարզի բժշկական հաստատություններ: Մարզի բուժհաստատություններ նախարարի այցի մասին կտեղեկացվի լրացուցիչ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45