Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական գործակարգավարական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ

07.08.2018

  Օգոստոսի 6-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի վարչությունների ու բաժինների պետերը:
Մինչ ստորաբաժանումների ղեկավարների զեկույցները, մարզպետ Ա. Սաղաթելյանը հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին՝ ձևավորել օրակարգ և առաջիկայում հրավիրել մարզխորհրդի հերթական նիստը:
 Աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետը զեկուցեց, որ ՀՀ ՏԿԶՆ է ներկայացվել Եղեգնաձորի Միկոյան 16 բազմաբնակարան շենքի 4-րդ կարգի վթարայնության վերաբերյալ գրություն: Խոսվեց 2009 թվականից մայրուղու վրա կառուցված ինքնակամ շինարարությունների մասին: Այս հարցի կապակցությամբ մարզպետ Ա. Սաղաթելյանը հանձնարարեց վարչության պետին՝ հետևողական լինել, որպեսզի մարզի տարածքում բացառվեն ինքնակամությամբ որևէ շինարարական աշխատանքների իրականացումը՝ ելնելով հենց կառուցողների շահերց՝ քանզի հետո նույն բնակիչները կարող են կանգնել ապօրինի կառուցված կառույցները ապամոնտաժելու խնդրի առջև:
Զեկուցվեց, որ իրականացվում է Զառիթափ համայնքի Արտավան, Գոմք, Զառիթափ, Խնձորուտ, Մարտիրոս և Նոր Ազնաբերդ բնակայրերի խմելու և ոռոգելի խողովակաշարերի վերանորոգման աշխատանքները (շուրջ 114,8 մլն դրամի սահմաններում): Ներկայացվեց նաև Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի կողմից մարզում իրականացվող ծրագրերի շրջանակում կատարվող շինվերանորոգման աշխատանքների  ընթացքը:
Խոսվեց բերքահավաքի, անասունների հիվանդացության, հակահրդեհային միջոցառումների, հեռավոր համայնքներում հիդրավլիկ համակարգ տեղադրելու (հրդեհների դեպքում մեքենաները տեղում ջրով լիցքավորելու նպատակով) խնդիրների մասին:
Ներկայացվեց առողջապահական կազմակերպությունների վերաբերյալ տվյալներ և հավելվեց, որ հունվարից 10%-ով բարձրացվելու է բուժաշխատողների աշխատավարձերը: Մարզպետ Ա. Սաղաթելյանը հետաքրքրվեց առողջապահական կազմակերպությունների կողմից պետական պարտքերի մարման ընթացքով:
Խոսվեց համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների հետ համեմատականի մասին: Կարևորվեց համայնքներում աղբահանության իրականացման խնդիրները:
Խոսվեց նաև ուսուցիչների վերապատրաստման, <Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ> մրցույթի կազմակերպչական խնդիրների մասին:

Ներկայացվեց մարզի համայնքների կողմից ներդրումային ծրագրերի ներկայացման ընթացքը: Քննարկվեց իրավաբանական ոլորտին, ճանապարհաշինական աշխատաքներին, առողջապահական կազմակերպություններում աուդիտի ուսումնասիրության արդյունքներին, երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրներին վերաբերող հարցեր:
Աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը զեկուցեց ՌԴ Մոսկվա քաղաքում կազմակերպվելիք <Մոր և մանկան առողջության պահպանման նվիրված գիտագործնական կոֆերանսին> Վայքի ԲՄ-ի բժիշկ Արուսյակ Սահակյանի մասնակցության ապահովման մասին:
Մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը խոսեց Վայոց ձորի մարզից ՀՀ վարչապետին ուղղված նամակներում բարձրածված հարցերի քննարկման կարգի ձևավորման մասին:
Մարզպետի տեղակալ Գևորգ Ավագյանը խոսեց դպրոցականների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով դպրոցներից ստացված ցուցակների արժանահավատության մասին:
Վերջում մարզպետ Ա. Սաղաթելյանը հաջողություն մաղթեց բոլորին ընթացիկ շաբաթվա աշխատանքներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 11:01:57