Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի  մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ գործակարգավարական  հերթական  խորհրդակցությունը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 05.02.2018

Այսօր` փետրվարի 5-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի և ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցության սկզբում Հ. Սարգսյանը խոսեց նախորդ շաբաթ օրը ՀՀ ՏԿԶ նախարարություն ՀՀ վարչապետի այցի շրջանակում քննարկված հարցերի շուրջ, ներկայացրեց շեշտադրված թեմաները և համապատասխան հանձնարարություններ տվեց մարզպետարանի աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարներին: Մարզպետը կարևորեց մարզի համայնքների և մարզային բոլոր տվյալների թվայնացման գործընթացն օր առաջ ձեռնարկելու հարցերը: Քննարկվեցին

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 01.02.2018

2018 թվականի հունվար ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունված ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների:

Շնորհակալագրեր և պարգևներ նախկին զինծառայող Ժորա Հակոբյանին

Շնորհակալագրեր և պարգևներ նախկին զինծառայող Ժորա Հակոբյանին 01.02.2018

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի տարածքային զինվորական կոմիսար Հովհաննես Մելքոնյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը և Վայքի տարածքային զինվորական կոմիսարիատի աշխատակիցներն այցելեցին Հայոց բանակից 2018 թվականի հունվարի 31-ին զորացրված նախկին զինծառայող Ժորա Հակոբյանին: Առիթն ավելի քան ուրախալի և հուզիչ էր: Ժորա Հակոբյանը ծառայել է ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում տեղակայված ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասում: Վայքի տարածքային զինվորական կոմիսար Հ. Մելքոնյանը ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, գնդապետ Վ. Կարապետյանից շնորհակալական նամակ է ստացել հայրենիքի իսկական պաշտպան դաստիարակելու համար: Շնորհակալագրում նշվում է, որ Ժորա Արմենի Հակոբյանը նշված զորամասի լավագույն մարտիկների շարքում է ծառայում, ով կարճ ժամանակահատվածում տիրապետել է իր զինվորական մասնագիտությանը և բարեխղճորեն կատարել իր սահմանադրական պարտքը հայրենիքի հանդեպ: Հ. Մելքոնյանը մեծագույն հպարտությամբ Ժորա Հակոբյանին հանձնեց ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, գնդապետ Վ. Կարապետյանի շնորհակալագիրը: Հայրենիքին մատուցած անբասիր ծառայության համար Ժորա Հակոբյանը շնորհակալագրի արժանացավ նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի կողմից: ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 31.01.2018

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԱՏԳ-ներում 2018 թվականի հունվար ամսին կատարած աշխատանքների վերաբերյալ:

  Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի անդրանիկ նիստը

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի անդրանիկ նիստը 31.01.2018

Այսօր՝ հունվարի 31-ին, կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 2018 թվականի անդրանիկ նիստը` կոմիտեի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ՝ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը և իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների, Վայքի և Եղեգնաձորի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների ղեկավարները: Օրակարգում ներառված էր՝

Խորհրդակցություններ  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ

Խորհրդակցություններ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ 31.01.2018

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Մալիշկա և Եղեգիս համայնքների ղեկավարների և ֆինանսական բաժնի պատասխանատուների մասնակցությամբ, անցկացրեց աշխատանքային խորհրդակցություններ, որոնցընթացքում քննարկվեցին նշված համայնքների 2018 թվականի բյուջեների հավաքագրման խնդիրների և դրանց լուծման հնարավոր ուղիների, համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգի և ընթացքի, ինչպես նաև հնարավոր խնդիրների և վերջիններիս լուծման հնարավորությունների հետ կապված հարցեր: Խորհրդակցություններին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը և մարզպետարանի աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարները: Քննարկում ծավալվեց

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-02 18:40:51