Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իրազեկում 22.02.2018

2018 թվականի փետրվարի 23-ին, ժամը 16.00 տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի ավագանու թիվ 2 նիստը: Նիստը վարելու է համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանը: Նիստի օրակարգում ընդգրված են հետևյալ հարցերը.

Ջերմուկում անցկացվեց ,,Ձնեմարդուկ,, ավանդական փառատոնը

Ջերմուկում անցկացվեց ,,Ձնեմարդուկ,, ավանդական փառատոնը 19.02.2018

Փետրվարի 16-18-ը Ջերմուկ առողջարանային քաղաքում կազմակերպվեց ,,Ձնեմարդուկ 2018,, ձնե արվեստի ամենամյա փառատոնը: Փառատոնին մասնակցում էին ոչ միայն վայոցձորցիները: Միջոցառմանը ներկա գտնվելու համար Ջերմուկ էին ժամանել հյուրեր Երևանից և բազմաթիվ զբոսաշրջիկներ: ,,Ձնեմարդուկ,, փառատոնը Ջերմուկում անցկացվում է 2012 թվականից։ Այս տարի քանդակների պատրաստմանը մասնակցում էին քանդակագործների 5 մասնագիտացված և 9 սիրողական թիմեր: Քանդակների թեմատիկան նվիրված էր Հայաստանում կազմակերպվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ համաժողովին: Փառատոնի ընթացքում պատրաստված ձնե քանդակների շարքում կարելի էր տեսնել Ջերմուկ քաղաքի խորհրդանիշը հանդսացող եղնիկը, տարբեր հեքիթների հերոսներ, բնապատկարներ և այլ հետաքրքիր գործեր: Նշենք, որ մրցույթին մասնակցող մասնագիտական թիմերը ստացան խրախուսական պարգևներ: Փառատոնի շրջանակներում մեկնարկեց մարզային հեծանվային 8-րդ գավաթը, անցկացվեց սառամագլցում, իսկ Jermuk travel զբոսաշրջային հարթակի աջակցությամբ քաղաքի հյուրերի և զբոսաշրջիկների համար կազմակերպվեցին ճանաչողական տուրեր և արշավներ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 19.02.2018

Փետրվարի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն անցկացրեց գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի և ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց մարզի կապիտալ շինարարության թույլտվությունների քանակի և ծավալների ճշտմանը, մարզի բուժհաստատություններում իրականացվող սկրինինգային հետազոտությունների, ինչպես նաև սահմանամերձ համայնքներում 2018 թվականի փետրվարի 27-ից մեկնարկող բժշկական հետազոտությունների հետ կապված հարցերին: Խոսվեց > ծրագրի շրջանակներում համայնքներում իրականացվող աշխատանքների և աղբահանության խնդիրների, մարզին անհրաժեշտ անօրգանական պարարտանյութերի և գարնանացան սերմացուի պահանջարկի ճշտման շուրջ: Մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարց հետևել համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը` ուշադրության կենտրոնում պահելով գույքահարկի և աղբահանության վճարների ցուցանիշները:

Անցկացվեցին վերապատրաստման դասընթացներ <<Կայուն դպրոցական սնունդ>> ազգային ծրագրի շրջանակներում

Անցկացվեցին վերապատրաստման դասընթացներ <<Կայուն դպրոցական սնունդ>> ազգային ծրագրի շրջանակներում 19.02.2018

,,Կայուն դպրոցական սնունդ,, ազգային ծրագրի շրջանակներում, փետրվարի 16-18-ը, Երևան քաղաքում մեկնարկեցին Վայոց ձորի մարզի դպրոցների համար նախատեսված ,,Հանրակրթական կազմակերպություններում խոհարարների և տնօրեն-կազմակերպիչների դասընթացներ,,-ը : Ծրագրում ընդգրկված Վայոց ձորի մարզի 45 դպրոցներից վերապատրաստվեցին 23 դպրոցների տնօրեններ և խոհարարներ, իսկ 22 դպրոցների տնօրեններ և խոհարարներ կվերապատրաստվեն փետրվարի 23-25-ին: ,,Կայուն դպրոցական սնունդ,, ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2010 թվականից՝ ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջևւ ձեռքբերված պայմանավորվածությամբ, որի շրջանակում ՀՀ բոլոր մարզերի տարրական դասարանների աշակերտները դպրոցում ստանում են սնունդ: 2014-2015 թթ. ՀՀ Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի, 2017թ. սեպտեմբերից Տավուշի մարզի բոլոր դպրոցները փոխանցվել են ՀՀ Կառավարության ,,Կայուն դպրոցական սնունդ,, ծրագրի իրականացման պատասխանատվության ներքո:

Իրազեկում 16.02.2018

Այսօր՝ 2018 թվականի փետրվարի 16-ին, ժամը 11.00 տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ավագանու թիվ 4 նիստը: Նիստը վարելու է համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը: Նիստի օրակարգում ընդգրված են հետևյալ հարցերը.

Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ

Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ 16.02.2018

Այսօր՝ փետրվարի 16-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունցավ հանդիպում-խորհրդակցություն Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալի, համայնքապետարանի քարտուղարի և ֆինանսական բաժնի պատասխանատուի հետ: Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարներ, Ջերմուկի քաղաքապետարանի այլ աշխատակիցներ: Քննարկվեց 2018 թվականի համայնքի բյուջեին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման խնդիրները՝ հավաքագրման տոկոսների բարելավման տարբերակներն ու հնարավոր ուղիները, կարևորելով նաև այդ հարցում հողերի օտարման և վարձակալության գումարները: Քննարկվեցին նաև

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-02 18:40:51