Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Իրազեկում 27.09.2017
> ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 27-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի՝ Թամանցիներ, Տեր Առաքելյան, Մուրացան, Գլաձորյան, Զորավար Վարդան, Բաղդասարյան, Խանջյան, Խաչատրյան, Սպանդարյան, Լևոնյան, Ավագյան, Իսակովի, Չարենցի, Մշեցի փողոցների և նրբանցքների, Նոր ավան թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
2017թ. սեպտեմբերի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանի ուղեկցությամբ այցելել է մի շարք համայնքներ, որտեղ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման հրատապ ծրագրով շինվերանորոգման աշխատանքներ են իրականացվում: Մարզպետ Հ. Սարգսյանը ծանոթացել է
Հերթական գործակարգավարական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ 26.09.2017
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով հանդես եկան մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև ներկայացրին նաև ընթացիկ շաբաթվա ընթացքում իրականացվելիք ծրագրերն ու աշխատաքները: Աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի կողմից ներկայացվեց հրատապ խնդիրների լուծման ծրագրով մարզում իրականացվող շին-աշխատանքների ընթացքը, սպասվելիք շինաշխատանքների նախագծերի համար հայտարարված մրցույթ արդյունքների ամփոփման օրը և ավարտված օբյեկտների ցանկը: Մարզպետ Հ. Սարգսյանն քաղաքաշինության վարչության պետին առաջարկեց միասին այցելել նշված օբյեկտները, ավարտաված աշխատանքների որակին ծանոթանալու նպատակով: Քաղաքաշինության վարչության պետը ներկայացրեց նաև, որ վարչության աշխատակիցների կողմից կատարվում է մարզի տարածքով անցնող մայրուղու ճանապարհամերձ տարածքում առկա կիսակառույց և անավարտ շինարարական օբյեկտների գույքագրումը: Այնուհետև քննարկվեց
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մամուլի ասուլիսը, նվիրված 2017 թվականի ութ ամիսների գործունեության արդյունքների ամփոփմանը: Ասուլիսը կազմակերպել էր մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ներկա էին մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և զարգացման ծրագրերի ու վերլուծության բաժնի ղեկավարները: Ասուլիսին մասնակցում էին > ամսաթերթերի խմբագիրը, Վայոց ձորի թեմի լրատվության պատասխանատուն, մարզում գործող > բարեսիրական կազմակերպության, > և >հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ներկայացվեց
Իրազեկում 23.09.2017
> ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 25-ին ժամը 09.00-18.00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու, Երկրաբաններ, Վիկտոր Համբարձումյան թաղամասերի և Շինարարների փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Տոնդ շնորհավոր, մեր սրբազան Հայրենիք, ազատ ու անկախ Հայաստան 22.09.2017
Սեպտեմբերի 21-ին, ՀՀ Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ տոնական համերգ` նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 26-րդ տարեդարձին: Համերգը կազմակերպվել էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի, Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի և ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնի կողմից: Տոնական համերգը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության օրհներգով: Համերգին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը և Մելս Հարությունյանը, ինչպես նաև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը,վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննսիյանը, բազմաթիվ վայոցձորցիներ: Տոնական համերգը կազմակերպվեց և անցկացվեց Վայոց ձորի մարզի մշակութային տարբեր խմբերի և անհատ կատարողների ուժերով: Համերգն ավարտվեց գեղեցիկ հրավառությամբ: