Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

02.07.2018

  Հուլիսի 2-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը: Քննարկվեց մարզի Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում խմելու ջրագծի շինարարական աշխատանքների համաֆինանսավորման հարցը: Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետը տեղեկացրեց, որ շրջաբերականներ է ուղարկվել համայնքապետարաններ, ճշտելու բանակավայրերում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, ըստ որի կազմելու՝ կառուցապատման և շինվերանորոգման աշխատանքների մարզային ծրագիրը: Մարզպետ Ա. Սաղաթելյանը կրկին անդրադարձավ մարզում իրականացվող ապօրինի շինարարություններին և դրանց հսկողությամբ զբաղվող պատկան մարմինների գործունեությանը: Ներկայացվեց գյուղատնտեսության ոլորտի աշխատանքներին, Եղեգնաձորի պահածոների գործարանի կողմից առաջիկա շաբաթվա ընթացքում կատարվող մթերումներին, մարզում արտադրված մրգի և կաթի իրացման աշխատանքներին վերաբերող հարցեր:  Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը նշեց, որ 2018 թվականին սպասվում է հացահատիկային մշակաբույսերի և խաղողի սպասվելիք բարձր բերքատվություն :
Ներկայացվեց համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը և խոսվեց գնումների գործընթացին առնչվող խնդիրներից:
Սոցիալական և առողջապահության ոլորտի վերաբերյալ զեկուցվեց հիվանդների թվի, առողջապահական կազմակերպություններում կատարված բժշկական միջամտությունների, իրականացվող սկրինինգային ուսումնասիրությունների, առողջապահական կազմակերպությունների գլոբալ բյուջեներում կատարված փոփոխությունների, զոհված և վիրավոր ազատամարտիկների բնակարանային կարիքների բավարարաման նպատակավ ստեղծված հանձնաժողովի կատարած աշխատանքների մասին:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը խոսեց ավարտական քննությունների ավարտի և սպասվելիք վերաքննությունների ժամկետների մասին: Վարչության պետը ներկայացրեց նաև հուլիսի 5-ին մայրաքաղաքում ՀՀ պետական խորհրդահիշերին նվիրված քայլարշավին Վայոց ձորի մարզի պատվիրակության մասնակցության հետ կապված կազմակերպչական հարցերը: Մարզպետը կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետին հանձնարարեց՝ հետևողական լինել, որպեսզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի մոտ իրականացվող աշխատանքները համաձայնեցվի ՀՀ մշակույթի նախարարության հետ: Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետը տեղեկացրեց, որ ընթացքի մեջ է մարզի զարգացման ռազմավարական ծրագրի 2018 թվականի աշխատանքային պլանի կիսամյակային մոնիտորինգի աշխատանքները, խոսեց ներդրումային ծրագրերի 4 ուղղությունների, հաշվետվությունների նոր կարգի, <Ո՛չ արտագաղթին> ծրագրի մարզային խնդիրների մասին: Խոսվեց նաև իրավական և հողօգտագործման ոլորտների խնդիրների, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրների, ինչպես նաև աուդիտի ուսումնասիրությունների մասին:
Ներկայացվեց Հերհերի ճանապարհի վերանորոգման աշխատանքների ընթացքը, խոսվեց Արենիի հին կամրջի հիմնանորոգման ծրագրի առաջնահերթության մասին: Խորհրդակցության ավարտին մարզպետ Ա. Սաղաթելյանը ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան հանձնարարություններ տվեց՝ ուղղված ոլորտային խնդիրների լուծման ընթացքին

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 14:23:35