Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

سñ½Ï»ÝïñáÝ ºÕ»·Ý³ÓáñáõÙ ³Ýóϳóí»ó ͳé³ïáõÝÏ ÝíÇñí³Í ³åñÇÉÛ³Ý ù³éûñÛ³ å³ï»ñ³½ÙÇ 2-ñ¹ ï³ñ»ÉÇóÇÝ

سñ½Ï»ÝïñáÝ ºÕ»·Ý³ÓáñáõÙ ³Ýóϳóí»ó ͳé³ïáõÝÏ ÝíÇñí³Í ³åñÇÉÛ³Ý ù³éûñÛ³ å³ï»ñ³½ÙÇ 2-ñ¹ ï³ñ»ÉÇóÇÝ 11.04.2018

Այսօր` ապրիլի 11-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մասնակցեց Եղեգնաձոր քաղաքի Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի ծառուղում կազմակերպված ծառատունկին: Ծառատունկն անցկացվեց ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի նախաձեռնությամբ և նվիրված էր Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ապրիլյան քառօրյա պատերազմի 2-րդ տարելիցին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշե Տերտերյանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգամ Մարգարյանը, Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, ինչպես նաև ՀՀ Երկրապահ կամավորական միության Վայոց ձորի մարզային կառույցիների ներկայացուցիչներ, աշակերտներ, ուսուցիչներ և բազմաթիվ վայոցձոր: Միջոցառման ժամանակ ելույթով հանդես եկան և արցախյան ազատամատում և ապրիլյան քառօրյում զոհվածների հիշատակը հարգեցին ՀՀ ԿԳՆ Եղեգնաձորի ավագ դպրոցի աշակերտները, որից հետո տեղի ունեցավ ծառատունկը: Նշենք, որ ծառատունկին ներկա պետական այրերը անվանական ծառեր տնկեցին:

Համագործակցության նոր փուլ և նոր հեռանկարներ

Համագործակցության նոր փուլ և նոր հեռանկարներ 10.04.2018

Ապրիլի 9-ին Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկ քաղաքում ՌԴ Արխանգելսկի մարզի և ՀՀ Վայոց ձորի մարզի միջև ստորագրվեցին միանգամից երկու համաձայնագրեր: Առաջին համաձայնագրով սկիզբ դրվեց Արխանգելսկ և Ջերմուկ քաղաքների միջև համագործակցության հաստատման: Համաձայնագիրը ստորագրվեց Արխանգելսի քաղաքապետ Իգոր Գոդզիշի և Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի կողմից: Երկրորդ փաստաթուղթը վերաբերում է ,,Արխանգելսկ և Վայոց ձոր մարզերի համագործակցության միություն,, ոչ առևտրային կազմակերպության ստեղծմանը: Երկրորդ փաստաթուղթը ստորագրեցին Վարդան Հովհաննիսյանը, Արխանգելսկի մարզի զարգացման կորպորացիայի տնօրեն Ալեքսեյ Կովալյովը և Արխանգելսկի ,,Ռուսաստանի հայերի միության,, ղեկավար Մամիկոն Գեկչյանը: Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը և ,,Պրոլայթինգ,,ԲԲԸ-ի գործադիր տնօրեն Ռուբեն Տոնիկյանը: Համաձայնագրերի ստորագրման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՌԴ Արխանգելսկի մարզպետ Իգոր Օրլովը, Արխանգելսկի մարզային և քաղաքային իշխանությունների, Արխանգելսկի մարզի զարգացման կորպորացիայի, ինչպես նաև Արխանգելսկ քաղաքում ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ:

Անցկացվեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը

Անցկացվեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը 10.04.2018

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի և ստորաբաժանումների ղեկավարները: Մարզի ղեկավարը խորհրդակցության մասնակիցներին շնորհավորեց խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու կապակցությամբ` տեղեկացնելով, որ մասնակցել է ՀՀ 4-րդ Նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը և ՀՀ Նախագահի կողմից կազմակերպված պաշտոնական ընթրիքին: Խոսելով ընթացիկ աշխատանքների մասին, Հարություն Սարգսյանը պահանջեց աշխատել կրկնապատկված ուժով և եռանդով: Խորհրդակցության ընթացքում խոսվեց Համաշխարհային Բանկի կողմից ֆինանսավորվող ,,Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում,, վարկային ծրագրի շրջանակում Եղեգնաձոր քաղաքում բժշկական կենտրոնի կառուցման մասին, հանձնարարվեց հետևել բժշկական նոր կենտրոնի կառուցման համար Եղեգնաձորի համայնքապետարանի կողմից հողհատկացման ընթացքին, զբաղվել ներկայացված շինթույլտվություններով, ճշտել դրանց ծավալներն ու նոր ստեղծվող աշխատատեղերը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում անցկացվող շաբաթօրյակի վերաբերյալ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում անցկացվող շաբաթօրյակի վերաբերյալ 10.04.2018

2018 թվականի ապրիլի 14-ին ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում անցկացվելու է համապետական շաբաթօրյակ: Շաբաթօրյակը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար կոչ է արվում մարզի բոլոր համայնքների բնակիչներին ակտիվ մասնակցություն ունենալ շրջակա միջավայրի սանիտարական մաքրման աշխատանքներին: Շաբաթօրյակին մասնակցություն են ունենալու և իրենց համագործակցված աշխատանքով նախաձեռնությունն իրականացնելու են մարզի բոլոր համայնքները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունները, կրթական, առողջապական, մարզական հիմնարկները, պետական, մասնավոր և հասարակական հատվածում գործող տարբեր կառույցներն ու կազմակերպությունները, ինչպես նաև անհատ բնակիչները: Լրացուցիչ տեղեկությունների համար բոլոր ցանկացողները կարող են կապ հաստատել ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում ձևավորված Վայոց ձորի մարզային հանձնաժողովի հետ (+374281) 2.30.61:

Դավիթ Լոքյանն աշխատանքային այցով Վայոց ձորում էր

Դավիթ Լոքյանն աշխատանքային այցով Վայոց ձորում էր 09.04.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ապրիլի 7-ին Վայոց ձոր կատարած աշխատանքային այցի շրջանակներում եղել է մի շարք համայնքներում, հանդիպել համայնքների ղեկավարների և բնակիչների հետ: Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի նախագահ Աշոտ Կիրակոսյանի և այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ Դ. Լոքյանը այցելել է Շատին, Արենի և Գլաձոր համայնքներ: Շատինի համայնքապետարանում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են բազմաթիվ հարցեր. համայնքային եկամուտներ և բյուջեներ, համայնքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակների և աշխատավարձի չափ, համայնքային հողեր, սուբվենցիաների տրամադրում և այլն: Շատինում նախարարը նաև ծանոթացել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից համայնքում կառուցվող համայնքային կենտրոնի ծրագրին, ինչպես նաև հանդիպել բնակիչների հետ: Հանդիպման ընթացքում նախարարը մի շարք առաջարկներ և հանձնարարականներ է տվել համայնքի ղեկավարին`կարևորել ով համայնքի բնակիչների հետ բացատրական աշխատանքը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանին ներկայացվեցին <<Որդեգրիր մի գյուղ>> նախաձեռնության ընթացիկ աշխատանքները

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանին ներկայացվեցին <<Որդեգրիր մի գյուղ>> նախաձեռնության ընթացիկ աշխատանքները 07.04.2018

Ապրիլի 6-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հյուընկալեց ,,Որդեգրիր մի գյուղ,, նախաձեռնության հեղինակներ Լեն Ուիքսին և Արմինե Հակոբյանին: Հանդիպման ընթացքում մարզի ղեկավարին ներկայացվեցին Վայոց ձորում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, ինչպես նաև խոսվեց հետագա նախագծերի մասին: Հանդիպման ընթացքում Լեն Ուիքսը կարևորեց Վայոց ձորրի մարզ զբոսաշրջիկների հոսքի ավելացման հարցը, մասնավորապես Չինաստանի Հանրապետության հետ զբոսաշրջության ոլորտում զարգացման ուղիների ակտիվացումը և Հայաստան այցելող չինացի զբոսաշրջիկներին Վայոց ձորի մարզ բերելու հնարավոր ուղիները: Մարզի ղեկավարը նշեց, որ Վայոց ձորը զբոսաշրջության զարգացման լայն հնարավորություններ և ներուժ ունի, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում և ողջունում է նման ծրագրերի և նախաձեռնությունների իրագործումը մեր երկրում: Նշենք, որ ,,Որդեգրիր մի գյուղ,, (ՈԳՄ) նախաձեռնությունը Վայոց ձորի մարզում մեկնարկել է երեք տարի առաջ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-14 17:18:45