Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած  Սաղաթելյանի  մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 18.06.2018

Այսօր՝ հունիսի 18-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը: Խորհրդակցության սկզբում մարզպետ Ա. Սաղաթելյանը խոսեց մարզային ենթակայությամբ գործող հիմնարկներում կոռուպցիայի դեմ պայքարի մասին և դիմեց մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության, ինչպես նաև կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետերին, հետաքրքրվելով՝ արդյո՞ք որևէ փոփոխություն կա մարզային ոռողջապահական կազմակերպությունների և կրթական հաստատությունների գործելակերպում, արդյո՞ք քաղաքացիները նշված կազմակերպությունների կողմից սպասարկվում են պատշաճորեն, առանց որևէ ակնկալիքի:Մարզպետը հետաքրքրվեց նաև բնակչության կողմից բողոքի կամ ահազանգի առկայությամբ: Ա. Սաղաթելյանը հանձնարարեց ստուգել և ճշտել, եթե որևէ տեղ չի փակցվել կոռուպցիայի դեմ մարզպետի կոչը, ապա ահնհապաղ փակցնել այն: Այնուհետև քննարկվեց մարզում իրականացվող շինարարական աշխատանքներին, այդ թվում մարզի մի շարք համայնքների կողմից տրված շինթույտվություններին վերաբերող հարցեր: Այս հարցի կապակցությամբ

<Հրաժեշտ մանկապարտեզին> ավարտական հանդես  Եղեգնաձոր համայնքի թիվ 1 մանկապարտեզում

<Հրաժեշտ մանկապարտեզին> ավարտական հանդես Եղեգնաձոր համայնքի թիվ 1 մանկապարտեզում 18.06.2018

Հունիսի 15-ին Եղեգնաձորի մարզային մշակույթի տան տոնականորեն զարդարված համերգային մեծ դահլիճում տեղի ունեցավ Եղեգնաձոր քաղաքի թիվ 1 մանկապարտեզի ավագ խմբի սաների հրաժեշտի միջոցառումը (դաստիարակ՝ Աննա Բաբայան, երաժիշտ՝ Արմենուհի Սարգսյան): Ավարտական հանդեսին ներկա էր մանկապարտեզի տնօրեն Արմինե Մխիթարյանը: Միջոցառմանը մասնակցում էին մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, երեխաների ծնողները, մանկապարտեզի աշխատակիցներ և հրավիրյալ հյուրեր: Ավարտական խմբի սաները գեղեցիկ երգեր ու բանաստեղծություններ էին հնչեցնում նվիրված մանկապարտեզին, իրենց դաստիարակներին, ծնողներին: Կատարումների մեջ հայրենասիրության թեման ուրույն տեղ էր գրավում՝ հայրենիքին ու եռագույնին նվիրված երգերով ու բանաստեղծություններով: Դահլիճում տիրում էր ուրախության մթնոլորտ, որը երբեմն դառնում էր թախծոտ՝ համեմված երեխաների հրաժեշտի խոսքերով: Իսկ նրանց քաղցրահնչուն կատարումները ուղեկցվում էին ծափերով:

 <Կանանց մասնակցության խրախուսումը տեղական մակարդակում՝ սոցիալական ձեռներեցության միջոցով> խորագրով սեմինար Վայոց ձորում

<Կանանց մասնակցության խրախուսումը տեղական մակարդակում՝ սոցիալական ձեռներեցության միջոցով> խորագրով սեմինար Վայոց ձորում 18.06.2018

Հունիսի 15-17-ը Վայոց ձորի կանանց ռեսուրս կենտրոնի գրասենյակում կայացել է սեմինար ,,Կանանց մասնակցության խրախուսում տեղական մակարդակում՝ սոցիալական ձեռներեցության միջոցով,, խորագրով: Եռօյա սեմինարին մասնակցել են վայոցձորցի 17 կանայք և աղջիկներ: Այն կազմակերպել էր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցացիան(ՀԵԿԱ), նախագահը` Լիլիթ Ասատրյան Սեմինարին յուրաքանչյուր մասնակցի կողմից բարձրաձայնվել է մարզի իրենց ներկայացնող համայնքի սոցիալական խնդիրները և համատեղ ուժերով դրանց լուծման ուղիները: Սեմինարի ընթացքում գնահատվել է սպասվելիք նախաձեռնությունների սոցիալական ազդեցությունը ներհամայնքային կյանքում: Մասնակիցները ստացել են նոր գիտելիքներ, ինչպես նաև խորհրդատվություն՝ ինչպես գրել բիզնես պլան և կազմել մրցունակ ծրագիր: Սեմինարը վարել է դասընթացի փորձագետ Արամ Հարությունյանը:

Վայոց ձորի մարզպետի նախաձեռնությամբ Եղեգնաձորի բժշկական կենտրոնում անցկացվեց <<Բաց դռների օր>> առողջապահական միջոցառում

Վայոց ձորի մարզպետի նախաձեռնությամբ Եղեգնաձորի բժշկական կենտրոնում անցկացվեց <<Բաց դռների օր>> առողջապահական միջոցառում 15.06.2018

Այսօր Եղեգնաձորի բժշկական կենտրոնում անցկացվեց > առողջապահական միջոցառում, որն իրականացվել է Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի նախաձեռնությամբ և կրելու է շարունակական բնույթ: Նշենք, որ մարզ են այցելել > բժշկական կենտրոնի առաջատար բժիշկ-մասնագետներ` սրտաբան, էնդոկրինոլոգ, ուռոլոգ և անոթաբան: Միջոցառման շրջանակներում մասնագիտական խորհրդատվություն են ստացել մարզի ավելի քան 170 բնակիչներ:

Կայացավ քաղաքացիների հունիս ամսվա ընդունելությունը

Կայացավ քաղաքացիների հունիս ամսվա ընդունելությունը 13.06.2018

2018 թվականի հունիսի 8-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար նախապես ցուցակագրվել էր 84 քաղաքացի, ընդունելության էին եկել 85-ը: Ընդունելության եկած քաղաքացիներից 83-ը դիմել էին դրամական աջակցության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվել է: Երկու քաղաքացիներ դիմել էին այլ հարցերով, մեկը աշխատանքի տեղավորման խնդրանքով, երկրորդը՝ հողհատկացման խնդրով: Նշված քաղաքացիների խնդրանքը բավարարելու նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը հանձնարարություն է տվել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարին: Հարցերը գտնվում են լուծման փուլում:

Տարեվերջյան հաշվետու համերգ Եղեգնաձորի երաժշտական դպրոցում

Տարեվերջյան հաշվետու համերգ Եղեգնաձորի երաժշտական դպրոցում 13.06.2018

Հունիսի 11-ին Եղեգնաձորի երաժշտական դպրոցի Ֆիլիպ Բալոյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ տարեվերջյան հաշվետու համերգ: Համերգին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր-Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ծնողներ և հյուրեր: Համերգին ելույթ ունեցան դպրոցի տարբեր բաժիններում սովորող սաներից ընտրված լավագույնները, ինչպես նաև դպրոցի մանկական երգչախումբը: Համերգային ծրագրի ավարտից հետո Գյումրիի

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-07 17:55:23