Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Արենի համայնք

08.11.2018

Նոյեմբերի 8- ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Արենի համայնքում: Մարզպետ Տ. Սարգսյանը մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանի և համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի ուղեկցությամբ այցելել է Չիվա և Ռինդ բնակավայրեր: Գործարար Մհեր Տերտերյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է նշված գյուղերի վարչական տարածքում բիզնես գործունեությամբ զբաղվող Տերտերյանների ընտանիքի կողմից հիմնվող նորաստեղծ խաղողի այգիներում, ծանոթացել կատարված աշխատանքներին: Մհեր Տերտերյանը մարզպետ Տրդատ Սարգսյանին ներկայացրել է ձեռք բերված տեխնիկան և ծրագրի իրականացման նպատակով ձեռնարկվելիք քայլերն ու առաջիկա անելիքները: Գործարարը մարզպետին հավաստել է, որ կառուցվելու է նաև գինու գործարան, ստեղծելով շուրջ 120 աշխատատեղ:
Զրույցի ժամանակ Տ. Սարգսյանն իր գոհունակությունն է հայտնել մարզում ներդրում կատարելու և աշխատատեղեր ստեղծելու համար, ինչպես նաև հայտնել է համագործակցելու և աշխատանքներին աջակցելու իր պատրաստակամությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45