Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում՝ ՀՀ Վայոց ձորի մարզի 2019 թվականի տարեկան աշխատանքային պլան-ծրագրի կազմման նպատակով

10.11.2018

  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի նախաձեռնությամբ, Վայոց Ձորի թեմի Առաջնորդ, Գերաշնորհ Տ. Աբրահամ Արքեպիսկոպոս Մկրտչյանի աջակցությամբ, <Սյունիք-զարգացում> ՀԿ-ի հետ համատեղ մարզի Հերմոն բնակավայրի <Լուսիտուր> հանգսյան տանը նոյեմբերի 7-9-ը կազմակերպվել է քննարկում, Վայոց ձորի մարզի 2019 թվականի տարեկան աշխատանքային պլան-ծրագրի կազմման նպատակով:
Միջոցառման մասնակիցներին ողջունել և աշխատանքներին հաջողություններ են մաղթել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը և Վայոց Ձորի թեմի Առաջնորդ, Գերաշնորհ Տ. Աբրահամ Արքեպիսկոպոս Մկրտչյանը:
Քննարկման աշխատանքներին մասնակցել են մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների, մարզի համայնքների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տնտեսության առանձին ոլորտների մասնագետներ:
Քննարկումը  վերաբերել է մարզի 2019թ.-ի զարգացման հիմնական ուղղությունների վերհանմանը, դրանց հիմնավորմանը, այդ ուղղությամբ կատարվող աշխատանքների պլանավորմանը ու կատարվելիք քայլերի ծրագրավորմանը:
Նշենք, որ Վայոց ձորի մարզի համար նախատեսվում է տնտեսության զարգացման հետևյալ հիմնական ուղղությունները՝ գյուղատնտեսություն, տուրիզմ և վերամշակող արդյունաբերություն։ Միջոցառման ընթացքում կազմակերպվել են մարզի համայնքներից ներգրավված համապատասխան ոլորտների երիտասարդ մասնագետների, հասարակական կազմակերպությունների, ղեկավար մարմինների ներկայացուցիչների կողմից հնչած առաջարկությունների և տեսակետների քննարկումներ, զարգացման ոլորտների կարիքների գնահատման նպատակով: Վեր հանված կարիքների բավարարմանն ուղղված աշխատանքները կներառվեն 2019 թվականի տարեկան աշխատանքային պլան-ծրագրի մեջ, այն դարձնելով առավել համապարփակ և իրատեսական:
Միջոցառման ամփոփմանը բոլոր  մասնակիցներին տրվեց մասնակցության հավաստագիր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 14:14:12