Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Որակյալ կրթության հասանելիության խնդիրները Հայաստանի մարզերում թեմայով քննարկում` Եղեգնաձորում

12.11.2018

 Նոյեմբերի 11-ին Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ քննարկում, որը նվիրված էր Հայաստանի մարզերում որակյալ կրթության հասանելիության խնդիրներին: Քննարկման բանախոսներ էին Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, ՀՀ ԿԳՆ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը և Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Անուշ Թարվերդյանը:
Քննարկման ընթացքը վարում էր <Հանուն հավասար իրավունքների> կրթական կենտրոն ՀԿ-ի <Հոդված 3> ակումբի մեդիա ծրագրի համակարգող Արշալույս Մղդեսյանը:
Քննարկվեց յուրաքանչյուր քաղաքացու կրթության իրավունքի իրացմանը և կրթության համակարգի արդիականացմանը (նախադպրոցական կրթությունից մինչև ԲՈՒՀ-ական և ետ ԲՈՒՀ-ական), հանրակրթության 3 աստիճանների տևողությանը, պետության կողմից ավագ դպրոցների համար սահմանված կրթական չափորոշիչներին և ավագ դպրոցների կարգավիճակին վերաբերող հարցեր: Կարևորվեց կրթության տարբեր աստիճաններում հեռավար ուսուցման համակարգի ներդրումը և միջնակարգ մասնագիտական հաստատություններում պահանջարկ ունեցող մասնագիտությունների գծով հոսքերի ներառման խնդիրները:
Քննարկման ընթացքում ներկաներն իրենց հուզող հարցերն ուղղեցին բանախոսներին, կիսվեցին կրթության զարգացման արդի մոտեցումների մասին իրենց տեսակետներով: Ունկնդիրների կողմից հնչեցին նաև առաջարկություններ: Կազմակերպիչները կարևորեցին անմիջական շփման արդյունքում արված առաջարկությունները, որպես հանրային մասնակցություն՝ կրթության զարգացման տեսլականի ձևավորման գործընթացում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45