Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 09.07.2018
Հուլիսի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը: Խորհրդակցության սկզբում մարզի ղեկավարը ներկայացրեց նորանշանակ երիտասարդ փոխմարզպետներ Գևորգ Ավագյանին, Նանե Ասատրյանին և Ռազմիկ Տոնոյանին: Ա. Սաղաթելյանն իր խոսքում հաջողություն և բեղմնավոր աշխատանք ցանկացավ նորանշանակ պաշտոնյաներին՝ ընդգծելով, որ մարզպետարանի աշխատակազմի յուրաքանչյուր աշխատակցի ջանքները և եռանդը պետք է ուղղված լինեն Վայոց ձորի զարգացմանը և առաջընթացին: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց Վայոց ձորի քաղաքաշինության ոլորտում հրատապ լուծում պահանջող խնդիրներին: Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետը ներկայացրեց հրատապ լուծում պահանջող խնդիրները և դրանց կարգավորման համար պահանջվող ֆինանսական մանրամասները: Խոսվեց մարզում ընթացող բերքահավաքի մասին: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը նշեց, որ ընթացիկ տարում սպասվում է 1000 տոննա ծիրանի բերք, ինչպես նաև հացահատիկային մշակաբույսերի և խաղողի բարձր բերքատվություն: Ներկայացվեցին համայնքների սեփական եկամուտների հավաքագրման կիսամյակային տվյալները:
Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 09.07.2018
Սահմանված կարգի համաձայն 2018 թվականի հուլիսի 13-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:

Հուլիսի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանից ուղևորվել է Ջերմուկ: Վարչապետն ուղղաթիռով Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լևոն Գալստյանի ու ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի հետ հետևել է Ամուլսարի հանքի շահագործման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, այնուհետև Կեչուտ համայնքում հանդիպել Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող բնակիչներին ու բնապահպաններին, լսել նրանց կարծիքներն ու դիտարկումները: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այցն ունի փաստահավաք նշանակություն: Հանդիպման ընթացքում վարչապետն առաջարկել է հանդիպում անցկացնել բողոքող ցուցարարների և հանքը շահագործող ընկերության ներկայացուցիչների հետ, լսել միմյանց դիրքորոշումներն ու հանգել որոշումների, ինչին կողմերը դրական են արձագանքել: Այնուհետև հանդիպումը շարունակվել է Ջերմուկում: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ հանքի շահագործման գործընթացը սկսվել է 12 տարի առաջ, եթե բոլոր պրոցեսները տեղի ունենային գործող կառավարության օրոք՝ ինքը չէր ցանկանա, որ այսպիսի հանք գոյություն ունենար Ջերմուկի մոտ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ 04.07.2018
Սիրելի՛ հայրենակիցներ: Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ: Սահմանադրությունը պետության մայր օրենքն է, որը սահմանում է երկրի քաղաքական, իրավական, տնտեսական հիմունքները և հանդիսանում է քաղաքացիական համերաշխության, օրինականության ու կայունության հիմնական երաշխիքը: Այն ունի բարձրագույն իրավաբանական ուժ: 1995 թվականի հուլիսի 5-ին, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, համաժողովրդական քվեարկությամբ ընդունվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Այդ օրը հայ ժողովուրդն ընտրեց իր երկրի կայացման գլխավոր փաստաթուղթը, որով ամրագրվեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն լինելու փաստը: Սահմանադրությունը յուրաքանչյուր պետության իրավական հիմնաքարն ու պետականության ապահովման հիմնակառույցը: Հարգելինե՛րս,
ՀՀ Վարչապետի որոշմամբ Ռազմիկ Տոնոյանը նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ 04.07.2018
ՀՀ Վարչապետի 2018 թվականի հուլիսի 2-ի N 895-Ա որոշմամբ Ռազմիկ Տոնոյանը նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ:
ՀՀ Վարչապետի որոշմամբ Գևորգ Ավագյանը նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ 04.07.2018
ՀՀ Վարչապետի 2018 թվականի հուլիսի 2-ի N 896-Ա որոշմամբ Գևորգ Ավագյանը նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ: