Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վարչապետի որոշմամբ Նանե Ասատրյանը նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ

ՀՀ Վարչապետի որոշմամբ Նանե Ասատրյանը նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ 03.07.2018

ՀՀ Վարչապետի 2018 թվականի հունիսի 29-ի N 886-Ա որոշմամբ Նանե Ասատրյանը նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած  Սաղաթելյանի  մոտ կայացավ  գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 02.07.2018

Հուլիսի 2-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը: Քննարկվեց մարզի Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում խմելու ջրագծի շինարարական աշխատանքների համաֆինանսավորման հարցը: Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետը տեղեկացրեց, որ շրջաբերականներ է ուղարկվել համայնքապետարաններ, ճշտելու բնակավայրերում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, ըստ որի կազմելու՝ կառուցապատման և շինվերանորոգման աշխատանքների մարզային ծրագիրը: Մարզպետ Ա. Սաղաթելյանը կրկին անդրադարձավ մարզում իրականացվող ապօրինի շինարարություններին և դրանց հսկողությամբ զբաղվող պատկան մարմինների գործունեությանը: Ներկայացվեց գյուղատնտեսության ոլորտի աշխատանքներին, Եղեգնաձորի պահածոների գործարանի կողմից առաջիկա շաբաթվա ընթացքում կատարվող մթերումներին, մարզում արտադրված մրգի և կաթի իրացման աշխատանքներին վերաբերող հարցեր: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը նշեց, որ 2018 թվականին սպասվում է հացահատիկային մշակաբույսերի և խաղողի սպասվելիք բարձր բերքատվու

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 02.07.2018

Մարզի Ջերմուկ, Վայք և Եղեգնաձոր քաղաքների ՍԱՏԳ-ներում 2018 թվականի հունիս ամսին կատարած աշխատանքների վերաբերյալ

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 02.07.2018

2018 թվականի հունիս ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունված ծնունդների մասին

<Բյուջե բոլորի համար> ենթադրամաշնորհային ծրագրի ներկայացումը Վայոց ձորում

<Բյուջե բոլորի համար> ենթադրամաշնորհային ծրագրի ներկայացումը Վայոց ձորում 29.06.2018

Հունիսի 28-ին «Եղեգնաձորի կանանց ռեսուրս կենտրոնում» կայացավ ենթադրամաշնորհային ծրագրի ներկայացումը։ Այն իրականացվելու է կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի կողմից Հայաստանի երեք մարզերի (Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի) 10 խոշորացված համայնքներում։ Հանդիպմանը ներկա էին ծրագրի շահառու Գլաձոր և Արենի համայնքների ներկայացուցիչները։ Ծրագրում ներգրավված շահառու համայնքների բյուջեների մոնիտորինգը կկատարվի փորձագետների կողմից։ Ծրագրի իրականացման ընթացքում տեղական ՔՀԿ-ները ակտիվ կներգրավվեն աշխատանքներում։ Նրանց կարողությունների զարգացումը կապահովի ծրագրի շարունակականությունը։

Ժուռնալիստների <Ասպարեզ> ակումբ ՀԿ-ն ՀՀ Վայոց ձորի ՏԻ մարմինների գործունեության թափանցիկության, հանրային հաշվետվողականության և մասնակցության ապահովման պարտավորությունների կատարման մասին

Ժուռնալիստների <Ասպարեզ> ակումբ ՀԿ-ն ՀՀ Վայոց ձորի ՏԻ մարմինների գործունեության թափանցիկության, հանրային հաշվետվողականության և մասնակցության ապահովման պարտավորությունների կատարման մասին 29.06.2018

Հունիսի 28-ին Ժուռնալիստների ակումբ հասարակական կազմակերպության նախագահը Լևոն Բարսեղյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում ներկայացրեց Վայոց ձորի մարզի ՏԻ մարմինների գործունեության թափանցիկության, հանրային հաշվետվողականության և մասնակցության ապահովման պարտավորությունների կատարման մշտադիտարկման (մոնիտորինգ) 2018 թ. արդյունքների մասին նախնական զեկույցը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության գլխավոր մասնագետ Արսեն Կարապետյանը և ՏՀԿ բաժնի պետ Սոնա Մարգարյանը, Եղեգնաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի համակարգող Սիվա Խաչատրյանը, Եղեգնաձոր, Վայք, Գլաձոր, Մալիշկա համայնքների և Վայոց ձոր լրատվական ֆեյսբուքյան էջի ներկայացուցիչներ: Նշենք,

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-05 12:03:25