Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Մաքուր տուն՝ տնից դուրս․ համապետական շաբաթօրյակ սեպտեմբերի 8-ին

Մաքուր տուն՝ տնից դուրս․ համապետական շաբաթօրյակ սեպտեմբերի 8-ին 07.09.2018

ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 8-ին հանրապետության ամբողջ տարածքում կանցկացվի համապետական շաբաթօրյակ: Շաբաթօրյակի ընթացքում հանրապետության բոլոր բնակավայրերում, զբոսաշրջային և պատմամշակութային վայրերում,միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին և հանրայինօգտագործման տարածքներումնախատեսվում են սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ։ Աշխատանքների կազմակերպման նպատակով կներգրավվեն ինքնաթափեր, ամբարձիչ մեքենաներ, էքսկավատորներ, կցասայլեր։ Կոչ է արվում հանրապետության բոլոր քաղաքացիներին ակտիվ մասնակցություն ունենալ համապետական շաբաթօրյակին և իրենց ներդրումն ունենալ մաքուր և խնամված հայրենիք ունենալու գործում: ծրագրի իրականացման շրջանակներում հանրային լայն իրազեկում ապահովելու, ինչպես նաև

Սեպտեմբերի 8-ին՝ Համապետական շաբաթօրյակ

Սեպտեմբերի 8-ին՝ Համապետական շաբաթօրյակ 05.09.2018

2018 թվականի սեպտեմբերի 8-ին ծրագրի շրջանակներում անցկացվելու է համապետական շաբաթօրյակ: Շաբաթօրյակը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար կոչ է արվում Վայոց ձորի մարզի բոլոր համայնքների բնակիչներին ակտիվ մասնակցություն ունենալ շրջակա միջավայրի սանիտարական մաքրման աշխատանքներին: Ներկայացնում ենք

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 05.09.2018

2018 թվականի օգոստոս ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունված ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների:

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 04.09.2018

Մարզի Ջերմուկ, Վայք և Եղեգնաձոր քաղաքների ՍԱՏԳ-ներում 2018 թվականի օգոստոս ամսին կատարած աշխատանքների վերաբերյալ.

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի ուղերձը Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողի օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի ուղերձը Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողի օրվա կապակցությամբ 04.09.2018

Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի Վայոց ձորի կառույցի հարգելի աշխատողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողի օրվա կապակցությամբ: Ստեղծման պահից Հայաստանի փրկարար ծառայության աշխատակիցները հանձն են առել Հայաստանի Հանրապետության բնակչության անվտանգության ապահովման և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման աշխատանքների դժվարին պարտականությունը և առ այսօր պատվախնդրորեն են կատարում իրենց փրկարար առաքելությունը: Արժանապատվորեն կրելով փրկարարի պատվաբեր կոչումը, ՀՀ ԱԻ նախարարության աշխատակիցները ցանկացած դժվարին պահի և արտակարգ իրավիճակում փորձում են, անգամ անձնազոհության գնով, ապահովել ՀՀ բնակչության անվտանգ կյանքն ու աջակցել նրանց բնականոն կենցաղավարությանը: Ավելին՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցներն արդեն օգնության ձեռք են մեկնում հարևան երկրներին և այլ պետություններին պատուհասած աղետների հետեւանքների վերացմանը՝ դառնալով Հայաստանի Հանրապետության բարի կամքի դրսևորման խորհրդանիշ և հայ ժողովրդի գթասրտության վառ օրինակ: Հարգելիներս,

Հանդիպում Հայոց բանակից զորացրված վայոցձորցի երիտասարդների հետ

Հանդիպում Հայոց բանակից զորացրված վայոցձորցի երիտասարդների հետ 04.09.2018

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի և ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամնատար, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանի հանդիպումը Հայոց բանակից զորացրված վայոցձորցի երիտասարդների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև մարզպետի տեղակալ Գևորգ Ավագյանը: Երիտասարդներին տունդարձի կապակցությամբ ողջունեց և հայրենիքի պաշտպանության գործում ունեցած ավանդի համար շնորհակալություն հայտնեց մարզպետ Արագած Սաղաթելյանը: Հայոց բանակում ծառայությունն ավարտած և քաղաքացիական կյանք վերադարձած երիտասարդներին ողջունեց, բանակային կյանքի, ծառայության պայմանների վերաբերյալ նրանց հետ զրուցեց գեներալ-մայոր Վալերի Քոչարյանը: Գեներալը հետաքրքրվեց բանակային պայմանների բարելավման վերաբերյալ երիտասարդների տեսլականով: Մարզպետի տեղակալ Գևորգ Ավագյանը հորդորեց երիտասարդներին առաջարկություններ ներկայացնել ուղղված ծառայության ընթացքում բանակում առկա խնդիրների լուծմանը: Նշենք, որ երիտասարդներին հետաքրքրում էր աշխատանք ձեռք բերելու հարցերը: Մարզպետ Ա. Սաղաթելյանը և գեներալ-մայոր Վ. Քոչարյանը պատրաստակամություն հայտնեցին ցանկացած հարցով երիտասարդներին ընդունելու և փորձելու գտնել նրանց հուզող խնդիրների լուծման ուղիները:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-07 17:55:23