Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանի մոտ կայացավ մշտական գործող հանձնաժողովի նիստը

25.10.2018

 Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, կայացավ Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառած վնասները գնահատող մարզային հանձնաժողովի նիստը, հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանի նախագահությամբ: Նիստի օրակարգում ներառված էր 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական տարածքում գտնվող <Խաչքար> կոչվող հանդամասում հողի սողանքի հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառած վնասի մասին հարցը: Նիստին մասնակցում էին հանձնաժողովի բոլոր անդամները: Հրավիրյալի կարգավիճակով մասնակցում էին նաև Եղեգիս բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Սետրակյանը, Եղեգիս համայնքի գյուղատնտես Արամ Սիմոնյանը, մարզպետարանի գյուղատնտեսությասն և բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Գոհար Խաչատրյանը:
Հարցը ներկայացրեց մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանը:
Հարցի շուրջ ծավալվեց քննարկում: Արտահայտվեցին հանձնաժողովի անդամներ Աղվան Հարությունյանը, Հարություն Մարգարյանը, Մեսրոպ Մեսրոպյանը, Եղեգիս բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Սետրակյանը, Եղեգիս համայնքի գյուղատնտես Արամ Սիմոնյանը:
Ամփոփելով նիստը, մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը նշեց, որ հիմք ընդունելով 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Արտաբույնք բնակավայրի վարչական տարածքում գտնվող <Խաչքար> կոչվող հանդամասում հողի սողանքի հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակի, ինչպես նաև վնասի հաշվարկման վերաբերյալ վնասները գնահատող Եղեգիսի համայնքային հանձնաժողովի արձանագրությունը, մարզային հանձնաժողովը համաձայնություն կտա այն հաստատելու վերաբերյալ: Բայց նախընտրելի է, որ մարզային հանձնաժողովի կողմից ուսումնասիրվի նաև համայնքային բյուջեից վնասի փոխհատուցման տարբերակը: Իսկ համայնքային բյուջեից վնասը փոխհատուցելու հնարավորության առկայության դեպքում, ՀՀ կառավարություն ներկայացվի խնդիրը սեփական միջոցներով լուծելու տարբերակը: Մարզպետի տեղակալ Ռ. Տոնոյանը հետաքրքրվեց նաև արդյո՞ք համայնքում փորձել են վնասը վերականգնել սեփական միջոցներով: Խոսվեց նաև համայնքում հնարավոր աղետների հետևանքների վերացման կամ ռիսկերի նվազեցման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումների նախատեսման անհրաժեշտության և նմանատիպ խնդիրների կանխման նպատակով աշխատանքնների իրականացման անհրաժեշտության մասին:
Հանձնաժողովն ընդունեց որոշում՝ հարցի վերջնական քննարկումը Եղեգիս համայնքի բյուջեի հնարավորություններն ուսումնասիրելուց հետո կազմակերպելու վերաբերյալ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:55:29