Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղեկատվություն 28.09.2018
Մարզի Ջերմուկ, Վայք և Եղեգնաձոր քաղաքների ՍԱՏԳ-ներում 2018 թվականի սեպտեմբեր ամսին կատարած աշխատանքների վերաբերյալ.
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը Վայոց ձորի մարզում խորագրով կրթամշակութային նախագիծ է մեկնարկել՝ համագործակցելով մարզի հանրակրթական և գեղարվեստական կրթության դպրոցների, մշակութային կենտրոնների հետ: Պատմամշակութային, բնապահպանական, էթնոգրաֆիկ և այլ տեսակետներից Վայոց ձորը հարուստ բնական միջավայր է կրթամշակութային նախագծեր իրականացնելու համար: Հետաքրքրված անձիք կարող են, հղում կատարելով ներքոնշյալ հասցեին, կապ հաստատել և մասնակցել նախագծերին: https://erajhshtakankentron.wordpress.com/2018/09/20/%D5%AF%D5%B8%D5%B4%D5%AB%D5%BF%D5%A1%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-%D6%85%D6%80%D5%A5%D6%80-%D5%AF%D5%B8%D5%B4%D5%AB%D5%BF%D5%A1%D5%BD%D5%B8%D5%BE-%D5%A1%D6%80%D5%A1%D5%BF%D5%A5%D5%BD/

Իրազեկում-հրավեր 28.09.2018
Սիրելի վայոցձորցիներ, 5-րդ միջազգային կինոփառատոնի ծրագրով, Եղեգնաձորի Արագիլ կինոթատրոնի հրապարակում հոկտեմբերի 2-ին, ժամը՝ 18:00-ին տեղի կունենա բացօթյա կինոցուցադրություն: Նշենք. որ միջազգային կինոփառատոնի համահեղինակները Վայոցձորյան ծագում ունեցող մեր հայրենակիցներ են՝ Սիմոն Սահակյանը և և նրա կինը՝ դերասանուհի Ռիտա Խալաթյանը: Սիրով բոլորին հրավիրում ենք վայելելու փառատոնի ֆիլմերի ցուցադրությունը:

Աղավնաձորում քննարկվեց խաղողի մթերման հետ կապված մի շարք հարցեր 27.09.2018
Սեպտեմբերի 26 -ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի ուղեկցությամբ այցելեց Աղավնաձոր բնակավայր: Մարզպետը և համայնքի ղեկավարը հանդիպում ունեցան Աղավնաձորի խաղողագործների և մթերող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվեց խաղողի մթերման հետ կապված մի շարք հարցեր։ Սակայն քննարկումները ցանկալի արդյունքի չբերեցին, քանզի խաղողագործները 1 կգ Արենի տեսակի խաղողի վաճառքի գինն առաջարկում էին 350 դրամ, որի հետ համաձայն չէին մթերող կազմակերպությունների՝ գինեգործարանների ներկայացուցիչները: Որոշվեց
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ, մասնակցությամբ ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գրիգոր Գրիգորյանի, տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն, նվիրված հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին: Մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները կամ աշխատակիցները: Մարզպետն իր խոսքում կարևորեց համայնքային ոստիկանության գործունեության վերաբերյալ եռամսյակային հաշվետվությունները: Իսկ ոստիկանության մարզային վարչության պետը շեշտադրեց համայնքային ոստիկանների գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացմանը նպաստող պայմանները՝ բոլոր բնակավայրերում ոստիկանների համար աշխատասենյակների առկայություն, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ ակտիվ համագործակցությունը: Քննարկվող հարցերի վերաբերյալ արտահայտվեցին մարզպետի տեղակալներ Նանե Ասատրյանը, Ռազմիկ Տոնոյանը, Գևորգ Ավագյանը և հարցերին վերաբերող ոլորտը համակարգող ստորաբաժանումների ղեկավարները: Ընդունված կարգի համաձայն

Հակակարկտային կայանքների ոլորտը լուրջ ուսումնասիրության կարիք ունի. Սուրեն Պապիկյան 26.09.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր երկշաբաթյա պարբերականությամբ հերթական աշխատանքային խորհրդակցությունն է հրավիրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Խոսելով վերջերս հակակարկտային կայանքների վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտահոգությունների մասին՝ նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետներին հանձնարարել է հնարավորինս կարճ ժամանակահատվածում գույքագրել պետական, համայնքային ենթակայության և մասնավոր սեփականություն հանդիսացող հակակարկտային կայանքները՝ ներկայացնելով դրանց պահպանման արժեքի և ծասխարդյունավետության վերաբերյալ մանրամասն հաշվետվություն։ Այս առնչությամբ նախարարը հայտնել է, որ խնդիր ունենք վերլուծել ոլորտում տիրող իրավիճակը և բացառել անարդյունավետ ու անընդհատ ծախս պահանջող կայանքների աշխատանքը։ Նախարարը տարակուսանք է հայտնել համայնքների կողմից հողի հարկի և գույքահարկի հավաքագրման ներկայիս ընթացքի վերաբերյալ և մարզպետներին կոչ արել բնակիչների շրջանում տանել համապատասխան բացատրական աշխատանքներ՝ հարկերից խուսափելու իրավական հետևանքների մասին։


