Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հանդիպել է մարզի համայնքների երիտասարդ ներկայացուցիչների հետ

22.11.2018

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը նոյեմբերի 22-ին Մարզային երիտասարդական կենտրոնում  հանդիպել է մարզի  տարբեր համայնքների երիտասարդների հետ և  ծանոթացել երիտասարդներին հուզող խնդիրներին: Բարձրաձայնված հարցերը վերաբերել են  գյուղերի ոռոգման համակարգերի, լուսավորության անցկացման, ժամանցային վայրերի կառուցման, զբոսաշրջության  խթանման, ԲՈՒՀ-երի վերաբացման խնդիրներին:  Մի քանի երիտասարդներ ցանկություն են հայտնել մարզպետարանում պրակտիկա անցնելու  վերաբերյալ և ստացել են մարզպետի  համաձայնությունը: Տ. Սարգսյանը նշել է, որ առաջիկայում առանձին ծրագրեր կմշակվեն, որի շնորհիվ երիտասարդները կկարողանան պրակտիկ հմտություններ ձեռք բերել մարզպետարանի հմուտ աշխատակիցների մոտ:

Հանդիպման ժամանակ մարզպետը նշել է, որ իր  գործունեության առանցքային ուղղություններից մեկը լինելու է երիտասարդության հետ  սերտ համագործացությունը, քանզի  երիտասարդությունը պետության շարժիչ ուժն է: Տ.Սարգսյանը նշել է, որ հենց երիտասարդների  ուժերով  են վեր   հանվելու համայանքային խնդիրները և նախանշվելու  այդ խնդիրների լուծման ճանապարհները:

Մարզպետը նշել է, որ երիտասարդների հետ հանդիպումները հաճախակի բնույթ են կրելու: Նա  հույս է հայտնել, որ նմանատիպ հանդիպումների, քննարկումների  արդյունքում  բնակչության թվով ամենափոքր, սակայն բազմաթիվ խնդիրներով Վայոց ձորի մարզը կարողանալու է հաղթահարել բոլոր դժվարությունները և դառնալ  հանրապետության առաջատար մարզերից մեկը: 

Վերջում մարզպետ Տ. Սարգսյանը  շնորհակալություն է հայտնել ՀԵՀ Վայոց ձորի գրասենյակին, հանդիպումը նախաձեռնելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45