Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Հիդրոօդերևութաբանական տեղեկագիր

Հիդրոօդերևութաբանական տեղեկագիր 24.10.2018

   Հիդրոօդերևութաբանական տեղեկագիր թիվ 19 7

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելության հոկտեմբեր ամսվա արդյունքները

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելության հոկտեմբեր ամսվա արդյունքները 23.10.2018

2018 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության էին եկել 25 քաղաքացիներ, որոնցից 4-ը դիմել էին աշխատանքի տեղավորման հարցով, 3-ը՝ հողային վեճերի, 3-ը՝ ոռոգման և խմելու ջրի մատակարարման հետ կապված հարցերով: 5 քաղաքացիներ դիմել էին այլ հարցերով՝ էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգման, բնակարանի ժառանգության, վառելափայտի ձեռբերման, հատուկ կարիքներով 2 երեխաների խնամքի 7 առողջական խնդիրների լուծմանն օժանդակելու հարցերով: Նշված քաղաքացիների խնդրանքը բավարարելու կամ դրանց լուծմանն օժանդակելու նպատակով, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հանձնարարություն է տվել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ դիմումներն ուսումնասիրել և հնարավորության առկայության դեպքում, բավարարել քաղաքացիների խնդրանքը: Նշենք, որ

Իրազեկում

Իրազեկում 22.10.2018

   <Վեոլիա Ջուր> ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 23-ին ժամը 09:30-18։00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի՝ Վայք քաղաքի ջրամատակարարումը:    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանին

Նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանին 20.10.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներին, ՀԳՄ տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին, հանրակարթական հաստատությունների և առողջապահական կազմակերպությունների տնօրեններին է ներկայացրել ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանին։ Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Տրդատ Սարգսյանին մարզպետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել է նրան հաջողություններ և արդյունավետ աշխատանք: Ս. Պապիկյանը նշել է, որ լավ ճանաչում է Տրդատ Սարգսյանին որպես գործընկեր, համոզված է, որ մարզպետի պաշտոնում Տ. Սարգսյանն իր իմացությամբ ու աշխատանքի նկատմամբ դրսևորած մեծ պատասխանատվությամբ կհաջողի մարզը տանել զարգացման ուղիով և ողջունել է նրա վերադարձը հայրենի երկրամաս: Այնուհետև նախարարը նշել է, որ գործի բերումով ներկա չէ նախորդ մարզպետ Արագած Սաղաթելյանը, սակայն դա չի խանգարում շնորհակալություն հայտնել և հաջողություններ մաղթել նրան հետագա իր գործունեության ընթացքում: Շարունակելով խոսքը, Ս. Պապիկյանն ասել է

Արենի համայնքում տեղի ունեցավ  Քաղաքացիների սպասարկման գրասենյակի  պաշտոնական բացման արարողությունը

Արենի համայնքում տեղի ունեցավ Քաղաքացիների սպասարկման գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը 19.10.2018

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Վայոց ձորի մարզի Արենի համայնքում տեղի ունեցավ Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությունը: Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Ողջույնի խոսք ասացին Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության երկկողմ զարգացման համագործակցությանն առնչվող քաղաքականության վարչության պետի տեղակալ Արիանե Հիլդերբրանդը, ՀՀ- ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազզարոտտոն, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը: Շնորհակալանքի և ամփոփիչ խոսքով հանդես եկավ Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը: Հյուրերը վայելեցին Արենիի մշակույթի տան պարային խմբի գեղեցիկ կատարումները և ականատես եղան գինու պատրաստման փոքրիկ արարողության: Նշենք,

 Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանn  այցելել է Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայր

Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանn այցելել է Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայր 18.10.2018

ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանը հոկտեմբերի 18- ին Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի ուղեկցությամբ այցելել է Աղավնաձոր բնակավայր, ծանոթացել տեղի մանկապարտեզի, միջնակարգ դպրոցի և արվեստի դպրոցի աշխատանքներին, ինչպես նաև բնակավայրում առկա խնդիրներին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-10 17:24:57