Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի կունենա <Լավագույն մարզական ընտանիք> հանրապետական մրցույթի մարզային փուլը

31.05.2019

  2019թ․ հունիս-հուլիս ամիսներին անց է կացվելու ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական ընտանիք>> մրցույթը:  Մրցույթն անցկացվելու է 2 փուլով՝ մարզային և եզրափակիչ: Մարզային փուլը տեղի կունենա հունիսի 5-ից մինչ 30-ը մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքում:

Մրցույթում իրենց ուժերը կարող են չափել ներքոնշյալ 4 տարիքային խմբերում ընդգրկված ընտանիքները։ 
1-ին տարիքային խումբ-2011-2013թթ․ ծնված երեխա ունեցող ընտանիք
2-րդ տարիքային խումբ-2008-2010թթ․ ծնված երեխա ունեցող ընտանիք
3-րդ տարիքային խումբ-2005-2007թթ․ ծնված երեխա ունեցող ընտանիք
4-րդ տարիքային խումբ-2002-2004թթ․ ծնված երեխա ունեցող ընտանիք
Հաշմանդամություն ունեցող անձանց /հայրը կամ մայրը սայլակով/ ընտանիքները եզրափակիչ փուլի մրցույթին մասնակցում են 1 տարիքային խմբով։ /2006-2013թթ․ծնված/։

Մրցույթի 1-ին՝ մարզային փուլում յուրաքանչյուր տարիքային խմբերում մրցանակային տեղեր զբաղեցրած ընտանիքները կստանան նախարարության համապատասխան հավաստագրեր և դրամական մրցանակներ՝ 1-ին տեղ-150,000 դրամ, 2-րդ տեղ-130,000 դրամ, 3-րդ տեղ-100,000 դրամ:
2-րդ՝ եզրափակիչ փուլի պարգևներն են՝ նախարարության համապատասխան հավաստագրեր, մեդալներ և դրամական մրցանակներ՝ 1-ին տեղ-500,000 դրամ, 2-րդ տեղ-400,000 դրամ, 3-րդ տեղ-300,000 դրամ:

Պարգևատրվում են նաև յուրաքանչյուր տարիքային խմբի և հաշմանդամություն ունեցող ընտանիքների ամենակրտսեր մասնակիցները՝ 100,000-ական դրամով։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանին՝ +37493826342 հեռախոսահամարով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40