Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզում իրականացվում են բնապահպանական հարցերի վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ

05.06.2019

  Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ բնապահպանական հարցերի վերաբերյալ վերապատրաստման դասընթաց, որն իրականացվում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կողմից ՄԱԶԾ ԳԵՀ <Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով> ծրագրի շրջանակներում:
Դասընթացը կազմակերպվում է <Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև բնական ռեսուրսների կառավարման ոլորտում ներգավված մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար բնապահպանական ոլորտում վերապատրաստման դասընթացների կազմակերպում և իրականացում> ծրագրով:
Մարզում վերապատրաստման դասընթացները կազմակերպվում են մի քանի օրով՝ Եղեգնաձորի և Վայքի տարածաշրջանային խմբերով, որոնց մասնակցում են ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցներ, մարզի համայնքների ղեկավարների տեղակալները և համայնքային ծառայողներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:24:01