Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ 2020-2022 թվականների ՄԺԾԾ-ի և ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի հայտերի նախագծերի վերաբերյալ քննարկում քաղհասարակության ներկայացուցիչների հետ

07.06.2019

 Այսօր՝ հունիսի 7-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի խորհրդակցությունների սենյակում մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Սահակյանի մասնակցությամբ տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կողմից կազմված 2020-2022 թվականների ՄԺԾԾ-ի (միջնաժամկետ ծախսերի ծրագիր), ներառյալ ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի հայտերի նախագծերի, ինչպես նաև հայտերի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների վերաբերյալ հանրային քննարկում:
Քննարկմանը ներկա էին մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը և մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերի վարչության խորհրդական Նարեկ Մարտիրոսյանը և քաղհասարակության ներկայացուցիչներ:
ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի հայտերի նախագծերի և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կողմից կազմված 2020-2022 թվականների ՄԺԾԾ-ի (միջնաժամկետ ծախսերի ծրագիր) մասին հաղորդումով հանդես եկավ մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Շահեն Վարդանյանը:
Շ. Վարդանյանը ներկայացրեց ոլորտային հատկացումները բովանդակային առումով և թվերի տեսքով: Բանախոսը ներկայացրեց տարբեր հոդվածներով արված ծախսերի գծով խնայողությունները, որոնց հաշվին մարզի դպրոցներում էներգախնայողության համակարգեր տեղադրելու հնարավորություն է ստեղծվել:
Քննարկման մասնակից ՀԿ ներկայացուցիչները հետաքրքրվեցին տարբեր ոլորտների բյուջետային հայտերի հիմնավորումով, առանձնապես մշակութային միջոցառումների կազմակերպման նպատակով հատկացվող գումարներով, աշակերտներին և ուսուցիչներին այլ բնակավայր տեղափոխելու համար նախատեսված գումարների հատկացման պայմաններով, մարզպետարանի աշխատակիցների գործուղման և աշխատավարձերի հավելավճարների համար նախատեսված ֆինանսական հատկացումներով:
ՀԿ ներկայացուցիչների կողմից եղան առաջարկություններ համայնքային բյուջեների քննարկմանը նվիրված համայնքի ավագանու նիստերին և համայնքապետերի կիսամյակային և տարեկան հաշվետվություններին համատեղ մասնակցության և համայնքային խնդիրների վեր հանման վերաբերյալ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:11:34