Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մայիս ամսին Արենի համայնքի բնակավայրերում իրականացված շինվերանորոգման աշխատանքները

06.06.2019

 Ներկայացնում ենք ս/թ մայիս ամսին Վայոց ձորի մարզի Արենիի համայնքի բնակավայրերում կատարված և իրականացվող շինվերանորոգման աշխատանքները:
-Արենի բնակավայրում իրականցվել են ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքները։ Ոռոգման ջրատարների վրա կատարվել են վերանորոգման աշխատանքները և վերականգնել <<Նորք>> թաղամաս տանող ճանապարհի երթևեկությունը ։
-Ագարակաձոր, Արփի, Աղավնաձոր բնակավայրերի մանկապարտեզներում կատարվում են վերանորոգման աշխատանքներ։                                         

-Ագարակաձոր բնակավայրում կատարվում է նաև շուրջ 2 կմ երկարությամբ հանդամիջյան ճանապարհների համահարթեցնում և խճապատում։
-Ելփին բնակավայրում ընթանում են հին գերեզմանոցի ցանկապատման աշխատանքները:
-Չիվա բնակավայրում վերանորոգվում է խմելու ջրագծի մեկ ջրահավաք և մեկ խմելու ջրագիծ 1,2 կմ երկարությամբ։
-Խաչիկ բնակավայրում կատարվել է <<Մկնակտրեկ>> կոչվող հանդամասից եկող ջրագծի 20 մետր երկարությամբ հատվածի վերանորոգում։
-Ջրախմոցներ են տեղադրվել Արփի բնակավայրի <<Մոզրովի ոլորաններ>> կոչվող տարածքում, Աղավնաձոր բնակավայրի <<Ներքին ձոր>> և <<Խամեր>> հանդամասերում։
Նշենք, որ նախատեսվում է 2019 թվականի ընթացքում Աղավնաձոր բնակավայրում տեղադրել ևս 2 ջրախմոց, իսկ Մոզրովի <<Հոպիկներ>> կոչվող հանդամասում ևս մեկը։
Հաջորդիվ կներկայացնենք մարզի մյուս համայնքներում կատարված աշխատանքները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:55:29