Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ պետական բյուջեից 2018 թ. Վայոց ձորի մարզին տրված նպատակային հատկացումների (սուբվենցիոն) ծրագրի շրջանակում Զառիթափ համայնքի բնակավայրերում իրականացվել են հետևյալ աշխատանքները՝ Խնձորուտ բնակավայրի 2782մ երկարությամբ ջրագծի և ջրհավաք հորերի, Նոր Ազնաբերդ բնակավայրի 1157մ երկարությամբ ջրագծի և ջրհավաք հորերի, Զառիթափ բնակավայրի 21մ երկարությամբ ջրագծի և ջրհավաք հորի, Արտավան բնակավայրի 846մ երկարությամբ ջրագծի և ջրհավաք հորերի, Մարտիրոս բնակավայրի 527մ երկարությամբ ջրագծի կառուցման աշխատանքները։

Այսօր, Եղեգնաձոր քաղաքի կինոթատրոնի հրապարակում տեղի ունեցավ խորագրով միջոցառումը, նվիրված 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա 30-րդ տարելիցին: Խորագրի շրջանակներում Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը բնակչության համար կազմակերպել էր ուսուցողական և բացատրական դասընթացներ՝ հրշեջ փրկարարական ջոկատներում առկա հրշեջ և վթարափրկարարական մեքենաների տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ: Միջոցառման սկզբում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը մասնակիցներին ուղղված խոսքում ներկայացրեց Սպիտակի երկրաշարժի ուժգնության և թողած ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ: Մեծ ցավով խոսեց նաև երկրաշարժի զոհերի մասին: Ն. Ասատրյանը խոսքի ավարտին բարի հիշատակ մաղթեց զոհվածներին և հավելեց, որ բնական աղետներից հնարավորինս նվազ վնաս կրելու համար անհրաժեշտ է լավագույնս իրազեկված լինել դրանցից պաշտպանվելու միջոցների և ձևերի մասին: Կարողանալ ճիշտ ու ժամանակին օգտվել պաշտպանվելու այդ միջոցներից: Մարզպետի տեղակալը նշեց, որ

Հերթական միջոցառումը Վայոց ձորի մարզային գրադարանում 05.12.2018
Երեկ Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ հերթական միջոցառումը՝ խորագրով: Միջոցառումը կազմակերպել էր գրադարանի մանկական բաժինը (բաժնի վարիչ` Ջեմմա Մարգարյան), Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի սաների ուժերով: Բեմականացված հեքիաթում հնչած մտքերում արժևորվեց գիրն ու գրականությունը, գիտելիքն ու դպրությունը: Այնուհետև միջոցառմանը ներկա երեխաները հանդես եկան անհատական կատարումներով՝ երգ, պար, ասմունք: Միջոցառման ավարտին կազմակերպիչներին՝ մանկական բաժնի աշխատակիցներին, բեմականացման մասնակից դպրոցականներին և Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցիչներին ուղղված շնորհակալության խոսք ասաց գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը: Սրտի խոսք ասացին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ՏՀԿ բաժնի պետ Սոնա Մարգարյանը և Ջուլիետա Գաբրիելյանը(մասնակից երեխայի տատիկ): Հանդիսատեսի համար երեկվա օրը տոնական երանգ ստացավ, գրադարանում կազմակերպված միջոցառման շնորհիվ:

2018թ դեկտեմբերի 1-ին Վայոց ձորի մարզի սահմանամերձ Բարձրունու միջնակարգ դպրոցում տոնական տրամադրություն էր տիրում: Դպրոցի ուսուցչական կազմը և բարձր դասարանների աշակերտները հյուրընկալել էին Երևանի միջազգային գիտակրթական համալիրի ավագ դասարանի սաներին, Արթուր Թաշչյանի ղեկավարությամբ: Դպրոցի տնօրեն Անդրանիկ Մարգարյանը հյուրերին ծանոթացրեց սահմանապահ գյուղին, դպրոցին, նրա պատմությանը: Հյուրերը դպրոցի երեխաների հետ մոմավառություն կատարեցին գյուղի Սրբ. Շողակաթ եկեղեցում և ծաղիկներ խոնարհեցին զոհված ազատամարտիկների հուշարձանին: Դպրոցում երեխաները կատարեցին ազգագրական երգեր ու պարեր, կազմակերպեցին սպորտային խաղեր, հրաձգություն: Երևանի միջազգային գիտակրթական համալիրի սաներն իրենց նախաձեռնությամբ կազմակերպած բարեգործական համերգից ստացված հասույթով ձեռք բերած երաժշտական գործիքները (դուդուկ, զուռնա, դհոլ, ակորդիոն և բարձրախոս ) նվիրեցին Բարձրունու միջնակարգ դպրոցին: Դպրոցի տնօրեն Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն հայտնեց կրթահամալիրի ողջ անձնակազմին

Տեղեկատվություն 03.12.2018
2018 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունված ծնունդների մասին