Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների հետ, որին մասնակցել է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Ողջունելով գործընկերներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը դրական է գնահատել նախարարներ-մարզպետներ ձևաչափով խորհրդակցությունների արդյունքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը և հավելել, որ պարբերական աշխատանքային խորհրդակցությունները խթան են հանդիսանում առկա հիմնախնդիրների արագ և հասցեական լուծման գործում։ Միաժամանակ Սուրեն Պապիկյանը նաև հարկ է համարել մարզպետներին հիշեցնել բացառապես պետական շահերով առաջնորդվելու և ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին հավատարիմ մնալու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տրված հանձնարարականի մասին և հոդորել պաշտոնական դիրքն ու ռեսուրսները ծառայեցնել ի շահ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի։ Իր հերթին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը՝ մարզպետների հետ խորհրդակցությանը մասնակցելու հնարավորության համար և նշել, որ արդեն ավանդական դարձած հանդիպումների նման ձևաչափը մեծապես նպաստում է առողջապահական մարզային կառույցների հետ աշխատանքի որակական բարելավմանը: Նախարար Արսեն Թորոսյանը մարզպետներին նաև խնդրել է մարզային առողջապահական բուժհաստատություններին հանձնարարել առավել ակտիվ և ուղիղ համագործակցել ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ՝ կազմակերպության հնարավորություններն առավել լիարժեք և արդյունավետ օգտագործելու համար։
ԻՐԱԶԵԿՈՒՄ 13.08.2018
ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից 2018թ. օգոստոսի 14-ին` ժամը 12 00 -ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում կիրականացվի մարզպետարանի ենթակայության թվով 45 հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ հանդիպում-խորհրդատվություն` ՀՀ կրթության տեսչական մարմնի 2018թ. գործունեության ծրագրով 2018թ. օգոստոսի 20-31-ը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գործունեության՝ ՀՀ կրթության բնագավառի օրենսդրությանը համապատասխանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, ինչպես նաև 4-րդ եռամսյակում թվով 15 դպրոցներում իրականացվող ստուգումների գործընթացին ծանոթացնելու (ստուգաթերթեր, համապատասխան փաստաթղթեր և այլն) և ստուգմանը նախապատրաստվելու, իրազեկելու կրթության ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությանը՝ հնարավոր խախտումները կանխելու, հանրային շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՀՀ կրթության տեսչական մարմնի հանրակրթության վարչություն (հեռ.՝ 010203054
Երեկ՝ օգոստոսի 9-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Վարդանյանի և ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանի ուղեկցությամբ այցելեց Շատին խոշորացված համայնքի գյուղական բժշկական ամբուլատորիա, տեղում ծանոթանալու բուժկետի աշխատանքներին։ Հանդիպմանը մասնակցում էին Շատին համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը, ամբուլատորիայի տնօրեն Զոյա Մարտիրոսյանը և բուժկետի աշխատակիցները։ Հանդիպման նպատակը մարզպետարանի աուդիտի բաժնի կողմից իրականացված ստուգումների արդյունքների ամփոփումն էր, որի ընթացքում միաժամանակ մշակվեցին միջոցառումների ծրագիր՝ բացահայտված և վեր հանված խնդիրներին համակողմանի և վերջնական լուծում տալու նպատակով։ Ամփոփիչ խոսքով հանդես եկավ մարզպետի տեղակալ Ռ. Տոնոյանը, որը հավաստիացրեց, որ բարձրացված բոլոր հարցերն ու առկա խնդիրների լուծման ընթացքը կլինեն մարզպետարանի ուշադրության կենտրոնում և հսկողության ներքո։
Տեղի ունեցավ մշտական գործող հանձնաժողովի հերթական նիստը 10.08.2018
Ս/թ օգոստոսի10-ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանց անբաժանելի մասը կազմող հողաշինարարական գործի կազմման աշխատանքները համակարգող, մշտական գործող հանձնաժողովի 2018 թվականի հերթական նիստը, հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված էր Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքի վարչական տարածքում գտնվող Հերհեր բնակավայրի համայնքային սեփականության 5.81211 հա գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային նշանակությունը՝ արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա (որպես ավազահանք) փոխելու մասին հարցը: Նշված հարցը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ, հանձնաժողովի քարտուղար Մեսրոպ Մեսրոպյանը: Հանձնաժողովը քննարկվող հարցի վերաբերյալ ընդունեց համաձայնություն տալու որոշում:
Աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր ՀՀ առողջապահության նախարարը 10.08.2018
Օգոստոսի 10-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր: ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում մարզի բժշկական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ կայացավ խորհրդակցություն: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը ողջունեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին մարզ կատարած այցի կապակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման ղեկավարները: Նախարարը ծանոթությունից հետո ողջունեց բոլորին և բժշկական հաստատությունների տնօրեններին առաջարկեց՝ հակիրճ տեղեկություններ ներկայացնել իրենց կողմից ղեկավարվող բժշկական հաստատությունների և հաստատություններում առկա մեծ և փոքր խնդիրների մասին: Նախարար Ա. Թորոսյանը նշեց, որ առողջապահության ոլորտում մարզային քաղաքականությունն ուղղված է ԱԱՊԿ-ների ուժեղացմանը, ինչը ենթադրում է պետական ֆինանսավորման ավելուցում, գումարած կազմակերպության կողմից կատարողականի բարձր ցուցանիշեր: Նախարարը խոսեց նաև բժիշկերի և բուժանձնակազմի աշխատավարձերը 15%-ով բարձրացնելու մասին: Բժշկական հաստատությունների ղեկավարները բարձրացրին մասնագետների պակասի և բժշկական սարքավորումների արդիականացման հարցեր, ինչպես նաև ձմռան պայմաններում հեռավոր գյուղերի սպասարկման համար անհրաժեշտ շտապ օգնության ավտոմեքենայի խնդիրը: Նախարարը նշեց,
Հերթական գործակարգավարական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ 07.08.2018
Օգոստոսի 6-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի վարչությունների ու բաժինների պետերը: Մինչ ստորաբաժանումների ղեկավարների զեկույցները, մարզպետ Ա. Սաղաթելյանը հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին՝ ձևավորել օրակարգ և առաջիկայում հրավիրել մարզխորհրդի հերթական նիստը: Աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետը զեկուցեց, որ ՀՀ ՏԿԶՆ է ներկայացվել Եղեգնաձորի Միկոյան 16 բազմաբնակարան շենքի 4-րդ կարգի վթարայնության վերաբերյալ գրություն: Խոսվեց 2009 թվականից մայրուղու վրա կառուցված ինքնակամ շինարարությունների մասին: Այս հարցի կապակցությամբ մարզպետ Ա. Սաղաթելյանը հանձնարարեց վարչության պետին՝ հետևողական լինել, որպեսզի մարզի տարածքում բացառվեն ինքնակամությամբ որևէ շինարարական աշխատանքների իրականացումը՝ ելնելով հենց կառուցողների շահերց՝ քանզի հետո նույն բնակիչները կարող են կանգնել ապօրինի կառուցված կառույցները ապամոնտաժելու խնդրի առջև: