Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամանորի գիշերը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն  այցելել է ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի N զորամաս

Ամանորի գիշերը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն այցելել է ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի N զորամաս 08.01.2018

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ամեն տարի ավանդաբար Ամանորի գիշերն այցելել է ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի զորամասեր՝ շնորհավորելու ու զինվորների հետ անցկացնելու գալիք տարվա առաջին պահերը և բազմապատկելու հայրենի սահմանների անառիկությունն ապահովողների տոնական տրամադրությունը: Այս տարին բացառություն չկազմեց և, 2018 թվականի առաջին րոպեները մարզպետը կրկին անցակցրեց ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի N զորամասում: Հարություն Սարգսյանը զորամաս է այցելել մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանի հետ և զորամասի հրամանատար, գնդապետ Արծվիկ Գրիգորյանի ընկերակցությամբ մասնակցել զորամասում կազմակերպված տոնական միջոցառմանը: Հ. Սարգսյանը հրամանատարին և զինվորներին մաղթել է խաղաղ ու անվտանգ ծառայություն:

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 08.01.2018

2017 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունված ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների:

ՀՀ Վայոց ձորի մարպետի մոտ կայացավ 2018 թվականի աշխատանքային անդրանիկ խորհրդակցությունը

ՀՀ Վայոց ձորի մարպետի մոտ կայացավ 2018 թվականի աշխատանքային անդրանիկ խորհրդակցությունը 08.01.2018

Այսօր՝ հունվարի 8-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալների, խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց 2018 թ. աշխատանքային անդրանիկ խորհրդակցությունը: Հ.Սարգսյանը խորհրդակցության սկզբում կրկին շնորհավորեց ներկաներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և բարեմաղթանքներ հղել նրանց: Մարզպետը շնորհակալություն հայտնեց խորհրդակցության անդամներին, ինչպես նաև մարզպետարանի ողջ անձնակազմին 2017 թվականի համատեղ գործունեության և արդյունավետ աշխատանքի համար, նշելով, որ նախորդ տարվա ձեռքբերումները բոլորի ջանքերի և թիմային աշխատանքի արդյունք է: Հ. Սարգսյանը նշեց նաև, որ անհրաժեշտ է 2018 թ. աշխատանքի նկատմամբ ցուցաբերել սրտացավ ու առավել պատասխանատու մոտեցում, գործել ավելի միասնական թիմով, որպեսզի պահպանվի նախորդ տարիներին ստեղծածը և բազմապատկել ջանքերը, որպեսզի մարզն ունենա տնտեսական առաջընթաց ու նոր մեծ ձեռքբերումներ:Հ. Սարգսյանն իր խոսքում կարևորեց նաև աշխատանքային կարգ ու կանոնը և կատարողական կարգապահությունը

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է մարզային երիտասարդական կենտրոնի կողմից կազմակերպված տոնական միջոցառմանը

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է մարզային երիտասարդական կենտրոնի կողմից կազմակերպված տոնական միջոցառմանը 29.12.2017

Դեկտեմբերի 28-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մասնակցել է մարզային երիտասարդական կենտրոնի կողմից կազմակերպված ամանորյա երեկոյին: Հյուրերի թվում էին ՀՀ Վայոց ձորի նախկին մարզպետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Սարգսյանը, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը, ՀՀ գործադիր իշխանության տարածքային ծառայությունների ղեկավարներ, համայնքների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձիք: Երեկոյին մասնակցում էին մարզի 11 բնակավայրերի երիտասարդական խմբեր և ԵՊՏՀ-ի Եղեգնաձարի մասնաճյուղի, Եղեգնաձորի տարածաշրջանային քոլեջի ու ավագ դպրոցի սաները: Տոնական միջոցառումները մեկնարկել են նաև ՀՀ Վայոց ձորի մարզի 8 համայնքներում , որոնք կշարունակվեն Ամանորի գիշերը և 2018 թվականի հունվարի տոնական օրերին։ Ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտից առաջ մարզի հանրակրթական և նախադպրոցական հաստատություններում կազմակերպվել են ամանորյա տոնական միջոցառումներ: Միջոցառումներ են կազմակերպվել նաև

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ 29.12.2017

Սիրելի վայոցձորցիներ: Անկեղծ սիրով ու ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ ուրախ Ամանոր, բարեկեցություն, առողջ ու երջանիկ օրեր: Ամանորն ամենասպասված տոներից է: Այն ընտանեկան տոն է, որը բոլորին իրենց օջախներ է կանչում: Ընտանեկան հարկի տակ են միմյանց շնորհավորում օջախի հեռու ու մոտ բարեկամներն ու հարազատները, հարևաներն ու ընկերները: Ամանորին են հնչում ամենաջերմ բարեմաղթանքները: Ամանորյա խինդով ու ցնցությամբ համակվում է ամեն մի տուն: Հենց Նոր տարվա գիշերն է դառնում փակ դռների բացման, տունդարձի, իրար գտնելու, միմյանց հանդիպելու և ներելու, չարը մոռանալու և բարուն վերադառնալու, մի նոր սիրով սրբագործվելու, ողջագուրվելու առիթն ու գալիք տարին նորացված զգացմունքներով ու մաքրամաքուր հարաբերություններով սկսելու ցանկալի պահը: Թանկագին բարեկամներ,

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը 28.12.2017

2017 թվականի դեկտեմբերի 27-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը և իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները և >, >, >, > ՊՈԱԿ-ների տնօրենները:: Օրակարգում ներառված էր՝

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45