Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այցելել է մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այցելել է մարզ 09.12.2017

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզ: Նախարարին ուղեկցում էին Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Հայաստանի գինեգործության և խաղողագործության հիմնադրամի ղեկավար Զարուհի Մուրադյանը, պաշտոնատար այլ անձինք: Այցը մեկնարկել է «Արենի 1» քարանձավ այցելությամբ, որից հետո նախարար Իգնատի Առաքելյանն ուղևորվել է մարզկենտրոն Եղեգնաձոր, այցելել > կաթի վերամշակման գործարան և չրարտադրությամբ զբաղվող > ընկերություն: > ընկերությունը գործում է 2009 թվականից, հիմնականում զբաղվում են այծի պանրի արտադրությամբ: Ընկերության տնօրեն Խաչիկ Մարտիրոսյանի խոսքով` արտադրության ծավալներն այստեղ տարեցտարի աճում են: Սկսել են 45 տոննայից, այնուհետև տարեկան շուրջ 10-15 տոկոս աճ են ապահովել, 2017 թվականին արդեն 137 տոննա պանիր են արտադրել, որից 48-ը` այծի: Այծի պանրի 90 տոկոսն արտահանվում է ՌԴ, մնացածը ներքին շուկայում է իրացվում: Խաչիկ Մարտիրոսյանը նշում է,

1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված ցերեկույթ՝ Եղեգնաձորի երաժշտական դպրոցում

1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված ցերեկույթ՝ Եղեգնաձորի երաժշտական դպրոցում 08.12.2017

Դեկտեմբերի 7-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի երաժշտական դպրոցում տեղի ունեցավ հիշատակի ցերեկույթ, նվիրված 1988 թվականի ահեղ երկրաշարժի զոհերի հիշատակին: Հիշատակի միջոցառումը կայացավ երաժշտական դպրոցի Ֆիլիպ Բալոյանի անվան համերգային դահլիճում: Այն կազմակերպվել էր դպրոցի սաների ուժերով: Միջոցառմանը մասնակցում էին Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնյաներ, դպրոցի տնօրինությունը, մանկավարժներ, ծնողներ և աշակերտներ: Հնչեցին վոկալ ու գործիքային կատարումներ, որոնք աղոթք էին առ Աստված՝ զոհերի լուսավոր հիշատակի համար և ուղերձ ապրողաց՝ ապրելով հաղթել մահին: Միջոցառումն ավարտվեց պատգամով՝

 Ձմեռային վերնահագուստ և  տաք կոշիկներ Վայոց ձորի մարզի սոցիալապես անապահով  ընտանիքների 51 երեխաների

Ձմեռային վերնահագուստ և տաք կոշիկներ Վայոց ձորի մարզի սոցիալապես անապահով ընտանիքների 51 երեխաների 08.12.2017

Արդեն երկրորդ տարին է, ինչ > բարեգործական հիմնադրամը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի հետ համագործակցության արդյունքում Վայոց ձորի մարզի սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրում են օգնություն: Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում մարզի սոցիալապես անապահով ընտանքիների 51 երեխաների տրամադրեցին ձմեռային բաճկոններ և ձմեռային տաք կոշիկներ: Հիմնադրամի ներկայացոււցիչները

Շախմատի դասի վարում էլեկտրոնային գրատախտակի միջոցով Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում

Շախմատի դասի վարում էլեկտրոնային գրատախտակի միջոցով Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում 07.12.2017

Այսօր Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի ժամանակակից տեխնիկայով կահավորված ինտերնետ համակարգչային կաբինետում էլեկտրոնային գրատախտակի միջոցով անցկացվեց շախմատի բաց դաս: Երկրորդ > դասարանում դասը վարում էր դպրոցի շախմատի ուսուցիչ Սամվել Խալաթյանը: Դասին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, դպրոցի տնօրեն Անուշ Թարվերդյանը և մարզում շախմատի գծով ՀՀ ԿԳՆ Վայոց ձորի լիազոր ներկայացուցիչ Աշոտ Խուդավերդյանը: Շախմատի ուսուցիչ Սամվել Խալաթյանը նշված ծրագրով աշխատելու նպատակով վերապատրաստում է անցել Հայկական վիրտուալ համալսարանում: Իսկ ծրագրի իրականացումն իրականություն է դարձել

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 06.12.2017

Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրով, համաշխարhային բանկի ֆինանսավորմամբ և Հայաստանի Հանրապետության տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության պատվիրատվությամբ 2017 թվականի դեկտեմբերի 15-ին կկայանա Մ2 - Կարմրաշեն ավտոճանապարհի 11.7 կմ հատվածի վերանորոգման շինարարական աշխատանքների կատարման համար հայտարարված մրցույթը: Նշված՝ վերանորոգման ենթակա ճանապարհահատվածը, ձգվում է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի- Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 143.3 կիլոմետրից մինչև Հերհեր գյուղի վարչական կենտրոն և միջնակարգ դպրոց: Աշխատանքների կատարման ժամկետը 11 ամիս է: Նույն ծրագրի շրջանակներում

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը 05.12.2017

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Հարություն Սարգսյանը: Նիստին մասնակցում էին հանձնաժողովի անդամները և մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներն ու ներկայացուցիչները: Նիստում քննարկվեցին հետևյալ հարցերը.

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45