Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում    ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ 15.11.2017

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հանդիպում ունեցավ Հայաստանի գրողների միության Վայոց ձորի մարզային մասնաճյուղի մի խումբ անդամների (Գրիգոր Գրիգորյան, Սերյոժա Գասպարյան, Վարդիթեր Գևորգյան, Վարդգես Խանոյան) հետ: Մարզպետը ողջունեց մասնաճյուղի ներկայացուցիչներին և հաջողություններ մաղթեց նրանց ստեղծագործական կյանքում: Վայոցձորցի գրողները հայտնեցին, որ մասնաճյուղին անդամակցում են ավելի քան 17 ստեղծագործող: Մարզպետը հետաքրքրվեց մասնաճյուղի գործունեությամբ ու խնդիրներով: Հյուրերը տեղեկություն ներկայացրին վերջին տարիներին տպագրված գրքերի և

Գործակարգավարական հերթական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ

Գործակարգավարական հերթական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ 14.11.2017

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվելը Թարվերդյանը, Մելս Հարությունյանը և աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Իրենց ղեկավարած ստորաբաժանումներում նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների և մարզպետի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ հաղորդումներով հանդես եկան մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները: Նրանք ներկայացրին նաև ընթացիկ շաբաթվա ընթացքում իրականացվելիք ծրագրերն ու աշխատաքները: Խորհրդակցության ընթացքում տեղեկատվություն ներկայացվեց մարզում ծավալված շին-աշխատանքների վերաբերյալ վիճակագրական տվյալների վերաբերյալ

ՏԻ մարմինների ընտրությունների արդյունքները

ՏԻ մարմինների ընտրությունների արդյունքները 14.11.2017

Ս/թ նոյեմբերի 5-ին Վայոց ձորի մարզի Արենի, Գլաձոր և Եղեգիս խորացված համայնքներում տեղի ունեցավ ՏԻ մարմինների ընտրություն: Արենի խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել Ռինդ գյուղի նախկին ղեկավար Հուսիկ Սահակյանը, Գլաձոր խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել Գլաձորի նախկին ղեկավար Արմեն Մովսիսյանը, Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել Քարագլուխ գյուղի նախկին ղեկավար Արթուր Ստեփանյանը: Նշված համայնքների ավագանիների

Կայացավ քաղաքացիների նոյեմբեր ամսվա ընդունելությունը

Կայացավ քաղաքացիների նոյեմբեր ամսվա ընդունելությունը 13.11.2017

2017 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար նախապես ցուցակագրվել էր 127 քաղաքացի, ընդունելության էին եկել 129-ը: Ընդունելության եկած 126 քաղաքացիներ դիմել էին դրամական աջակցության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվել է: Մեկ քաղաքացի դիմել էր աշխատանքի տեղավորման հարցով: Երկու քաղաքացիներ դիմել էին առողջարանային բուժման խնդրանքով: Նշված քաղաքացիներին ուղեգրեր է տրամադրվել: Մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարականներ է տվել մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին, աշխատանքի խնդրանքով դիմած քաղաքացու հարցն ուսումնասիրելու և հնարավորության դեպքում օժանդակելու նպատակով:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ 10.11.2017

Սիրելի հայրենակիցներ, Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Վայոց ձորի մարզի բոլոր համայնքների ղեկավարներին, համայնքների ավագանիների անդամներին, համայնքային ծառայողներին, համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներին: Իմ շնորհավորանքն եմ հղում նաև համայնքների բնակիչներին, քանզի Տեղական ինքնակառավարման օրն իրապես տոն է նաև նրանց համար, որովհետև ՏԻ մարմինները ձևավորվում են նրանց վստահության քվեով և կոչված են լուծելու համայնքի բնակիչների սոցիալական, կենսական, կրթամշակութային և համայնքային նշանակության խնդիրները: Հայաստանի Հանրապետությունում 1996 թվականից պաշտոնապես ուժի մեջ մտավ ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքը, որը հիմք հանդիսացավ

Դավիթ Լոքյան . <<ՀՀ նախագահը, երկրի իշխանությունները շահագրգիռ են, որ մեր ՏԻՄ համակարգը կայանա և լիարժեքորեն իր ծառայությունները մատուցի հասարակությանը>>

Դավիթ Լոքյան . <<ՀՀ նախագահը, երկրի իշխանությունները շահագրգիռ են, որ մեր ՏԻՄ համակարգը կայանա և լիարժեքորեն իր ծառայությունները մատուցի հասարակությանը>> 10.11.2017

Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ այսօր Երևանում մեկնարկել է Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում. > խորագրով համաժողովը: Համաժողովին մասնակցելու համար ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հրավերով Հայաստան է ժամանել ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմը և նրա գլխավորած պատվիրակությունը: Համաժողովին մասնակցել են ՀՀ մարզպետները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, համայնքապետեր: Համաժողովը կազմակերպվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Հայաստանի համայնքների միության և Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի համատեղ ջանքերով՝ Շվեյցարիայի կառավարության ֆինանսավորմամբ: > համաժողովի նպատակն է Հայաստանում տեղական ինքնակառավարման զարգացման հարցերի քննարկման կարևոր և բազմադերակատար հարթակ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 10:21:27