Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հանդիպում Չիվա բնակավայրում 03.04.2019
Ապրիլի 2- ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը հանդիպել են Չիվայի բնակիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Արենի համայնքի Չիվա բնակավայրի արոտների օտարման հարցը: Չիվայի բնակիչները բարձրացրել են գործարար Մհեր Տերտերյանին օտարված արոտի մի մասի վերադարձի խնդիրը, պատճառաբանելով, որ բնակավայրի վարչական շրջանում մնացած արոտավայրերն անբավարար են անասնապահությամբ զբաղվող բնակիչների գործունեությունը շարունակելու համար: Մարզպետ Տ. Սարգսյանը խոստացել է

2019 թվականի ընթացքում ՀՀ Վայոց ձորի մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ծրագրում ներառված 10 օբյեկտներից 4-ում աշխատանքներն ընթացքի մեջ են: 01.04.2019-ի դրությամբ Եղեգնաձորի համայնքային թիվ 2 և թիվ 5 մանկապարտեզներում, Գողթանիկի դպրոցում ընթանում են նորոգման աշխատանքներ, իսկ Արտաբույնք բնակավայրում՝ խմելու ջրագծի արտաքին ցանցի կառուցում՝ մետաղյա խողովակով:

2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Վայոց ձորի մարզում ծնվել է 91 երեխա 03.04.2019
2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունված ծնունդների մասին`
Տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը 03.04.2019
Ս/թ ապրիլի 5-ին, ժամը 17:30-ին Եղեգիս համայնքի Թառաթումբ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ Պետական նպատակային ծրագրերի շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում են հավաստագրեր` աջակցող միջոցներ ձեռք բերելու համար: Շահառուն կամ նրա ներկայացուցիչը աջակցող միջոց ստանալու համար հավաստագիր ձեռք բերելու նպատակով կարող է դիմել մի քանի եղանակով .
Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 03.04.2019
Ս/թ ապրիլի 11-ին, ժամը՝ 11.00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը քաղաքացիների ընդունելություն կկատարի Եղեգիս համայնքում: Քաղաքացիների հերթագրումը՝ համայնքի տվյալ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում՝ մինչև 08.04.2019թ.: