Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բելառուսիայի ԽՍՀ-ի ազատագրման մարտերին մասնակցած վայոցձորցի վետարանները պարգևատրվեցին հոբելյանական հուշամեդալով և շնորհակալագրով

06.08.2019

 Այսօր Եղեգնաձորի վետերանների տարածքային խորհրդի գրասենյակում տեղի ունեցավ ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի խորհրդական Վյաչեսլավ Լիսուխանի հանդիպումը Հայրենական մեծ պատերազմի ընթացքում Բելառուսիայի ԽՍՀ-ի ազատագրման մարտերին մասնակցած վայոցձորցի վետարանների հետ: Վյաչեսլավ Լիսուխանին ուղեկցել էր Հայաստանի վետերանների միության նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը: Հանդիպմանը ներկա էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակից Նարեկ Մարտիրոսյանը, աշխատանքի և պատերազմի վերերաններ:
1944 թվականին Բելառուսիայի ԽՍՀ-ի ազատագրման մարտերին մասնակցած վայոցձորցի վետարանները՝ Սարգիս Տիգրանի Հարությունյան (ծնված՝ 1926 թվականին, Ելփին գյուղում), Ապել Սեդրակի Դանուղյան (ծնված՝ 1925 թվականին, Քարագլուխ գյուղում), Համազասպ Գուրգենի Խաչատրյան (ծնված 1926 թվականին, Մալիշկա գյուղում) և Քյարամ Գաբրիելի Սարգսյան (ծնված 1920 թվականին, Գլաձոր գյուղում) պարգևատրվեցին ԲԽՍՀ-ի ազատագրման (1944թ. հունիսի1) 75 ամյակը խորհրդանշող հուշամեդալով և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի շնորհակալագրով: Վյաչեսլավ Լիսուխան շնորհակալություն հայտնեց վետերաններին և նրանց հանձնեց ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության դեսպանի ստորագրությամբ հուշամեդալը և Բելառուսի Հանրապետության նախագահի ստորագրությամբ շնորհակալագրերը: Սրտի խոսք ասացին և վետերաններին շնորհավորեցին գնդապետ Սիմոն Եսայանը, Եղեգնաձորի վետերանների տարածքային խորհրդի նախագահ Սարգիս Հարությունյանը: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի անունից վետերաններին շնորհավորեց և Վյաչեսլավ Լիսուխանին շնորհակալություն հայտնեց մարզպետարանի աշխատակից Նարեկ Մարտիրոսյանը:
Նշենք, որ Մեծ Հայրենականի ընթացքում ԲԽՍՀ-ի պաշտպանական և հարձակողական մարտերին մասնակցել են շուրջ 60000 հայ մարտիկեր: Իսկ ԲԽՍՀ-ի ազատագրման ընթացքում ունեցել ենք 12 հայազգի հերոսներ, այդ թվում՝ ԽՍՀՄ կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանը և ԽՍՀՄ զրահատանկային զորքերի Գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53