Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարություն ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում քաղաքացիների ընդունելության օրը փոխելու մասին 12.03.2018

ՀՀ Վայոց ձորի մարզպետի 12.04.2013 թվականի թիվ 22 որոշմամբ սահմանված կարգի համաձայն` ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվում է յուրաքանչյուր ամսվա երկրորդ շաբաթվա ուրբաթ օրը: Հայտնում ենք, որ մարտի 9-ի աշխատանքային օրվա փոփոխության հետ կապված, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ քաղաքացիների ս/թ մարտ ամսվա ընդունելությունը տեղի կունենա մարտի 13-ին, ժամը՝ 14:00-ին: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5: ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Վայոց ձորն իր ստարտային պայմաններով չտեսնված հնարավորություններ ունի արագ զարգացման համար. Կարեն Կարապետյանը հերթական մարզային խորհրդակցությունն է անցկացրել Վայոց ձորի մարզում

Վայոց ձորն իր ստարտային պայմաններով չտեսնված հնարավորություններ ունի արագ զարգացման համար. Կարեն Կարապետյանը հերթական մարզային խորհրդակցությունն է անցկացրել Վայոց ձորի մարզում 08.03.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Վայոց ձորի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին: Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ներկայացրել է մարզի 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշները. համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 16.544 մլրդ դրամ, գյուղատնտեսականը՝ 23.8 մլրդ դրամ, առևտրաշրջանառությանը՝ 7.3 մլրդ դրամ, ծառայություններինը՝ 8.3 մլրդ դրամ, շինարարությանը՝ 37.8 մլրդ դրամ: 2017 թ. ներդրումների ծավալը կազմել է 104.5 մլրդ դրամ, ստեղծվել է 910 հիմնական և 943 ժամանակավոր աշխատատեղ: 2018 թ. աշխատանքային ծրագրով նախատեսվում է 64.816 մլրդ դրամ ներդրում և 1400 հիմնական ու ժամանակավոր աշխատատեղի ստեղծում: Հաշվետու տարում մասնավոր հատվածում կատարվող ներդրումները կազմել են 100 մլրդ 353 մլն դրամ: 2018 թ. նախատեսվում է 55 մլրդ 236 մլն դրամի ներդրում՝ հանքարդյունաբերության, կաթի ու կաթնամթերքի արտադրության, միրգ-բանջարեղենի վերամշակման ու չրերի արտադրության, տեքստիլ արդյունաբերության, զբոսաշրջության և այլ ոլորտներում: Վարչական ռեգիստրի ինստիտուտի ներդրման նպատակով ստեղծվել է աշխատանքների համակարգման խումբ, որն զբաղվելու է համայնքներից վիճակագրական տվյալների հավաքագրմամբ և տարբեր գերատեսչություններին տեղեկատվության տրամադրման հարցերով: Անդրադառնալով 2017 թ. համայնքային ցուցանիշներին՝ մարզպետը նշել է,

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ 07.03.2018

Հարգարժան տիկնայք, սիրելի մայրեր և տատիկներ, քույրեր ու դուստրեր, ջերմորեն ու սիրով շնորհավորում եմ ձեզ, Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի կապակցությամբ: Մաղթում եմ կանացի երջանկություն, ընտանեկան անդորր և մայրական բերկրանք ու բախտավորություն: Թանկագին մայրեր, ընտանիքում ձեր քնքուշ ուսերին է դրված երեխաների դաստիարակության, նրանց հոգեկերտվածքի, ազգային և համամարդկային արժեհամարկարգի ձևավորման դժվարին, բայց պատվաբեր գործը: Դուք միշտ եղել եք ազգային արժեքների նվիրյալներ, բայց կարողացել եք ժամանակի թելադրանքով ինտեգրվել նաև համաշխարհային արժեքներին՝ երբևէ չկորցնելով հայ կնոջ ազգային կերպարը: Իրապես անգնահատելի է ձեր դերը մեր պետականության, ազգային արժեքների և հայ ընտանիքի պահպանման գործում: Դուք միշտ

Տոնական շնորհավորանքներ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում

Տոնական շնորհավորանքներ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում 07.03.2018

Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղեկալ Սամվել Թարվերդյանը շնորհավորեց մարզպետարանի աշխատակազմի կին աշխատողներին և նրանց փոխանցեց մարզպետ Հարություն Սարգսյանի բարեմաղթանքները: Միջոցառմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո սահակյանը և աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ:

Հերթական գործակարգավարական  խորհրդակցությունը  նվիրված 2017 թվականի  մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծությանը և 2018 թվականի աշխատանքային գործունեության ծրագրերի քննարկմանը

Հերթական գործակարգավարական խորհրդակցությունը նվիրված 2017 թվականի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծությանը և 2018 թվականի աշխատանքային գործունեության ծրագրերի քննարկմանը 06.03.2018

2018 թվականի մարտի 5-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, նվիրված 2017 թվականի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծությանը և 2018 թվականի աշխատանքային գործունեության ծրագրերի քննարկմանը: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալները, խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի և ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցության ընթացքում մարզպետարանի աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան 2017 թվականի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ զեկույցներով և ներկայացրին 2018 թվականի աշխատանքային գործունեության ծրագրերն ու ակնկալվող արդյունքները: Ոլորտ առ ոլորտ մանրամասն քննարկվեցին աշխատանքային գործունեության ծրագրերը: Մարզպետ Հ. Սարգսյանը ստորաբաժանումների ղեկավարներից պահանջեց հիմնավորել ծրագրային դրույթները, դրանցում ներառված թվական տվյալները և ակնկալվող արդյունքների ձևավորման հիմքերն ու ուղիները:

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2018 թվականի անդրանիկ նիստը 02.03.2018

2018 թվականի մարտի 7-ին Վայքի տուրիզմի կենտրոնում (Վայք, 3801, Ջերմուկի խճուղի 10ա) տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2018 թվականի անդրանիկ նիստը, հետևյալ օրակարգով.

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45