Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տյառնընդառաջին նվիրված տոնակատարություն Եղեգնաձորում

Տյառնընդառաջին նվիրված տոնակատարություն Եղեգնաձորում 15.02.2018

Եղեգնաձորի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը մատուցեց Տյառնընդառաջի տոնական Ս. Պատարագ: Սբ. Պատարագի ընթացքում Տեր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց՝ ներկայացնելով Տյառնընդառաջի խորհուրդը: Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը կատարեց Նորապսակների օրհնության կարգ` մաղթելով նորապսակներին՝ փոխըմբնման ու սիրո հիմքով ընտանիք, որպես ամուր պետականություն ունենալու հիմնաքար: > կինոթատրոնի բակում շարունակվեց միջոցառման մշակութային հանդիսության մասը, որն իրականացվեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ֆինանսական աջակցությամբ (318.500 դրամ) և Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ: Տոնակատարության ընթացքում գեղեցիկ կատարումներով հանդես եկան

Գլաձորի  դպրոցում տեղի ունեցավ ուսումնական վարժանք

Գլաձորի դպրոցում տեղի ունեցավ ուսումնական վարժանք 15.02.2018

ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր և Ռինդ համայնքներում ՀՀ ԱԻ նախարարությունն իրականացնում է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ, JICA) > փոքր դրամաշնորհային ծրագիրը՝ 4000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ծավալով: Այսօր ծրագրի շրջանակներում Գլաձորի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ուսումնական վարժանք և դպրոցում ստեղծված աղետների և ռիսկերի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, ԱԻՆ Վայոց ձորի մարզային փրկարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Վահան Ռշտունին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը, ԱԻ նախարարության, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության,ԱԻՆ Վայոց ձորի մարզային փրկարական վարչության և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներկայացուցիչներ: Ծրագրի հիմնական նպատակներն են՝

Տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն

Տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն 14.02.2018

2018 թվականի փետրվարի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար նախապես ցուցակագրվել էր 156 քաղաքացի, ընդունելության էին եկել 159-ը: Ընդունելության եկած բոլոր քաղաքացիները դիմել էին դրամական աջակցության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվել է:

Իրազեկում 14.02.2018

Այսօր՝ 2018 թվականի փետրվարի 14-ին, ժամը 16.00 տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ավագանու արտագնա նիստը, համայնքի կազմի մեջ մտնող Խաչիկ բնակավայրի վարչական շենքում: Նիստը վարելու է համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը: Նիստի օրակարգում ընդգրված են հետևյալ հարցերը.

ՀՀ Վայոց  ձորի մարզպետ Հարություն  Սարգսյանի հանդիպումը Հայոց բանակից զորացրված  երիտասարդների հետ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հանդիպումը Հայոց բանակից զորացրված երիտասարդների հետ 14.02.2018

Այսօր՝ փետրվարի 14-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հանդիպում ունեցավ Հայոց բանակից զորացրված երիտասարդների հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ մայոր Վալերի Քոչարյանը, ՀՀ ՊՆ ԶՈԻ Գլխավոր Շտաբի Ռազմավարական պլանավորման վարչության պետ, գեներալ մայոր Գ. Տավարածյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Եղեգնաձորի և Վայքի զինվորական կոմիսարները, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետը, մարզպետարանի և զինվորական կոմիսարիատների այլ պատասխանատուներ: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը շնորհակալական խոսքը ասաց զորացրված երիտասարդներին, հայրենիքի նկատմամբ իրենց սահմանադրական պարտքը պատվով կատարելու և մեր երկրի պաշտպանությանն ակտիվորեն մասնակցելու համար: Այնուհետև շնորհակալական խոսք ասաց ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ մայոր, Վալերի Քոչարյանը: Երիտասարդներին ողջունեց նաև

Վաստակած հանգստի ճանապարհեցին մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանին

Վաստակած հանգստի ճանապարհեցին մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանին 13.02.2018

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության երկարամյա ղեկավար Խաչիկ Գևորգյանի համար փետրվարի 9-ը վերջին աշխատանքային օրն էր: Աշխատանքային օրվա ավարտին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ հրաժեշտի հանդիպումը գործընկերների հետ: Հ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Խաչիկ Գևորգյանին համատեղ աշխատանքի համար, նշեց նրա բարեխիղճ աշխատանքը և միջանձնային հարաբերություններում Խ. Գևորգյանի ցուցաբերած մարդկային բարձր հատկանիշները: Խաչիկ Գևորգյանը շնորհակալություն հայտնեց մարզպետ Հ. Սարգսյանին, մարզպետի տեղակալներին, աշխատակազմի ղեկավարին և իր գործընկերներին համատեղ ու երկարատև աշխատանքի համար: Խաչիկ Գևորգյանին հաջողություններ և բարեմաղթանքի խոսքեր հղեցին մարզպետի տեղակալները և գործընկերները:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 18:33:57