Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը 14.06.2019
Ս/թ հունիսի 18-ին` ժամը 12:00-ին, ՀՀ Վայոց ձորի Ջերմուկ համայնքի ղեկավարի աշխատասենյակում տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը:
Տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու թիվ 5 հերթական նիստը 14.06.2019
Այսօր՝ հունիսի 14-ին, ժամը՝ 17:30-ին Եղեգիսի համայնքապետարանի շենքում տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու թիվ 5 հերթական նիստը:

Տեղի կունենա Գլաձոր համայնքի ավագանու հերթական` 6-֊րդ նիստը 14.06.2019
Այսօր՝ հունիսի 14-ին, ժամը 18:30-ին Գլաձորի համայնքապետարանում տեղի կունենա Գլաձոր համայնքի ավագանու հերթական` 6-֊րդ նիստը:

ՀՀ Վայոց ձորի մարզում համապետական շաբաթօրյակի աշխատանքների մեկնարկը տրված է 08.06.2019
Առավոտյան ժամը 10.00-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներն սկսել են մարզպետարանի շենքի բակի սանմաքրման և հարակից այգու ու շրջակայքի բարեկարգման աշխատանքները:

Վայոց ձորի մարզ. Համապետական շաբաթօրյակի վերաբերյալ տվյալները հունիսի 8-ի ժամը 12.00 դրությամբ 08.06.2019
Համապետական շաբաթօրյակի աշխատանքներին Վայոց ձորի մարզում ներգրավված են բոլոր համայնքները, մարզային, համայնքային կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական, առողջապահական հաստատությունները, մասնավոր ընկերությունները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ժամը 12.00-ի դրությամբ շաբաթօրյակի աշխատանքներում ներգրաված են՝ 60 միավոր տեխնիկա, շուրջ 1390 ձեռքի գործիքներ և 3415 մասնակից: Լրացուցիչ տեղեկությունների համար գործում է (+374281) 2-30-61 հեռախոսահամարը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Աղվան Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է մարզի սահմանապահ Խաչիկ գյուղ: Մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը և ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Աղվան Հարությունյան մասնակցել են համապետական շաբաթօրյակի շրջականում գյուղում իրականացվող սան-մաքրման աշխատանքներին: