Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դպրոցներում անցկացվել են սեմինար դասախոսություններ 01.03.2024
Մարտի 1-ը աշխարհում նշվում է որպես Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր: Քաղաքացիական պաշտպանությունը հանդիսանում է ազգային անվտանգության և բնակչության պաշտպանության կարևորագույն բաղադրիչ, և ունի բոլորի համար առանձնահատուկ նշանակություն: Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության աշխատակիցների կողմից Եղեգնաձորի թիվ 2 հիմնական, Վայքի ավագ , Գնդեվազի և Ագարակաձորի միջնակարգ դպրոցներում անցկացվել են սեմինար դասախոսություններ: Դասախոսությունների ընթացքում ներկայացվեցին քաղաքացիական պաշտպանության կարևորության մասին տեղեկատվություն, որն ուղղված է հասարակության իրազեկման մակարդակի բարձրացմանը և պատրաստվածության ամրապնդմանը։
Բնակարանաշինություն պետական աջակցության ծրագրի շրջանակներում 29.02.2024
Փետրվարի 28-ին Վայոց ձորի մարզպետ Կ․ Միքաելյանը և մարզպետի տեղակալ Ա․ Խաչատրյանն աշխատանքային այցով Արենի համայնքի Արենի բնակավայրում էին։ Համայնքի ղեկավար Հ․ Սահակյանի հետ, ի թիվս մի շարք խնդիրների, քննարկեցին սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի ընթացքի հետ կապված հարցեր։ Ներկայացվեց, որ ծրագրի շրջանակներում 69 հայտ ստացվել է Արենի բնակավայրից, 5-ը՝ Խաչիկ բնակավայրից։ Առայժմ շինարարական աշխատանքների թույլտվություն են ստացել Խաչիկ բնակավայրի 5, իսկ Արենի բնակավայրի 28 շահառուներ։ Մյուս հայտերի հաստատումն ընթացքի մեջ է։ Մի քանի շահառուներ արդեն ծրագրի շրջանակներում սկսել են տան կառուցման աշխատանքները։
Փետրվարի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում կազմակերպվեց տեղեկատվական հանդիպում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից իրականացվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Արսեն Խաչատրյանը, Բագրատ Սողոմոնյանը, ՀՀ ՏԿԵ նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների աշխատակազմերի ներկայացուցիչներ։
ՀՀ Վայոց ձորի մարզպետի որոշմամբ գյուղատնտեսական ոլորտի պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ մարզի բոլոր բնակավայրերի բուսաբուծությամբ, անասնապահությամբ զբաղվող տնտեսվարողների, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակմամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովի անդամները Եղեգնաձոր և Վայք համայնքներում հանդիպեցին բնակիչների, գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց հետ, ներկայացրեցին գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը, տրամադրեցին համապատասխան խորհրդատվություն։
Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կ․ Միքաելյանը մարզպետի աշխատակազմում հյուրընկալեց > կրթական հիմնադրամի ներկայացուցիչներին։ 2022թ․ հոկտեմբերին > կրթական հիմնադրամը և Վայոց ձորի մարզպետի աշխատակազմը կնքել են համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով խթանել մանկավարժական կադրերի համալրման և որակավորման բարձրացման, կրթության բնագավառում գործընկերային կապերի պահպանման և զարգացման գործընթացները, ինչպես նաև ուսուցիչների, կրթական ոլորտի այլ մասնագետների հավաքագրման, տեղակայման, նրանց վերապատրաստման և այլ ծրագրերի միջոցով նպաստել կրթական հնարավորությունների ընդլայնմանը,որակյալ կրթության հասանելիությանը։
Արենի համայնքում ներկայացվեցին գյուղատնտեսական ոլորտի պետական օժանդակության ծրագրերը 20.02.2024
Գյուղատնտեսական ոլորտի պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ մարզի բոլոր բնակավայրերի բուսաբուծությամբ, անասնապահությամբ զբաղվող տնտեսվարողների, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակմամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետի որոշմամբ ստեղծվել է մարզային հանձնաժողով։ Հանձնաժողովի անդամները, սահմանված ժամանակացույցի համաձայն, փետրվարի 15-19-ն ընկած ժամանակահատվածում այցելեցին Արենի համայնքի բոլոր բնակավայրեր, հանդիպեցին շահագրգիռ անձանց հետ, ներկայացրեցին գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը, տրամադրեցին համապատասխան խորհրդատվություն։