Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 28.11.2019

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. կազմակերպվում են մրցույթներ՝ մարզերում գործող հասարակական կազմակերպությունների համար

Վայոց ձորի մարզպետարանում կայացել է քաղաքացիների նոյեմբեր ամսվա  ընդունելությունը

Վայոց ձորի մարզպետարանում կայացել է քաղաքացիների նոյեմբեր ամսվա ընդունելությունը 28.11.2019

Ս/թ նոյեմբերի 22-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացել է քաղաքացիների նոյեմբեր ամսվա ընդունելությունը: Նախապես հերթագրված 113 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 97-ը: Դիմումատուների բարձրացրած հարցերը վերաբերել են հողային, բնակարանային, աշխատանքային, առողջական, սոցիալական և խմելու ջրի մատակարարման խնդիրներին: Լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող խնդիրների կապակցությամբ մարզպետ Արարատ Գրիգորյանը հանձնարարականներ է տվել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին: Քաղաքացիներից 65 -ի դիմումները, որոնք վերաբերում էին դրամական օգնություն ստանալուն, բավարարվել են:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրգորյանը ներկա  է եղել  <Տարվա հանրային ծառայող և տարվա ապրանքանիշ> ամենամյա ազգային մրցանակաբաշխությանը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրգորյանը ներկա է եղել <Տարվա հանրային ծառայող և տարվա ապրանքանիշ> ամենամյա ազգային մրցանակաբաշխությանը 26.11.2019

Նոյեմբերի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրգորյանը ներկա է եղել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած ամենամյա ազգային մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը: Հանդիսավոր արարողության ընթացքում ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանին հանձնվել է 2019 թվականի մրցանակը: Մրցանակաբաշխությունը կազմակերպել էր խորհուրդը, որն ամեն տարի սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական վերլուծությունների արդյունքներով մրցանակներ է շնորհում

 ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ճանաչողական այցով  եղել է Եղեգիս համայնքի մի շարք բնակավայրերում

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ճանաչողական այցով եղել է Եղեգիս համայնքի մի շարք բնակավայրերում 26.11.2019

Այսօր՝ նոյեմբերի 26- ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ճանաչողական այցով Եղեգիս համայնքում էր։ Համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի ուղեկցությամբ Արարատ Գրիգորյանն այցելել է Աղնջաձոր, Թառաթումբ, Քարագլուխ, Սալլի, Հորս բնակավայրերը: Բնակավայրերի մեծ մասում Արարատ Գրիգորյանին ընդունել են Աղուհացով: Մարզպետը հանդիպել է բնակիչներին, զրուցել նրանց հետ, ծանոթացել գյուղացուն հուզող հարցերին և բնակավայրերում առկա խնդիրներին: Բարձրաձայնված ոլորտային բովանդակության հարցերին տեղում պատասխանել են մարզպետ Արարատ Գրիգորյանը և նրան ուղեկցող աշխատանքային խմբի անդամները, իսկ վերլուծելու և քննարկելու անհրաժեշտություն ունեցող հարցերը

Աշխատանքային   խորհրդակցություն ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ

Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ 26.11.2019

Երեկ՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ հերթական խորհրդակցությունը, մարզպետի խորհրդականների, օգնականների, մարզպետարանի գլխավոր քարտուղարի և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների մասին հաշվետվությամբ: Խորհրդակցության սկզբում ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետը տեղեկատվություն ներկայացրեց մարզպետարանի 2020 թ. կարիքների համար գնումների մասին: Մարզպետ Արարատ Գրիգորյանը վարչության պետին հանձնարարեց մարզային ենթակայության կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների վերահսկողություն իրականացնել և ֆինանսական փաստաթղթերի վարման գործում մեթոդական խորհրդատվություն տրամադրել համայնքներին: Քաղաքաշինության վարչության պետը զեկուցեց սուբվենցիոն ծրագրերով մարզում կատարվող աշխատանքների ուսումնասիրության արդյունքների մասին: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը տեղեկացրեց,

Վերապատրաստման դասընթացներ` hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալ ցանկացողներ համար

Վերապատրաստման դասընթացներ` hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալ ցանկացողներ համար 25.11.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող երեխաների աջակցության և զարգացման բարեգործական հասարակական կազմակերպությունը հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, ովքեր ցանկանում են ստանալ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք: Դասընթացներին կարող են մասնակցել

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-04 11:13:35