Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանը, այսուհետ Կազմակերպիչ, 2025թ–ի մայիսի14-ին, ժամը` 11:00-ին համայնքապետարանի վարչական շենքում կիրականացնի համայնքային սեփականություն հանդիսացող հողերի` ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ Հողամասերի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։

Տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նիստը 11.04.2025
Տեղեկացնում ենք , որ սույն թվականի ապրիլի 14-ին ՝ ժամը 18։30-ին, Եղեգնաձորի համայնքապետարանում տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգի նախագծին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի 2025 թվականի 1-ին նիստը 10.04.2025
Ապրիլի 8-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետ Կոլյա Միքաելյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի 2025թվականի 1-ին նիստը, որին մասնակցում էին մարզի խորհրդի անդամներ, ուժային կառույցների, տեսչական մարմինների տարածքային կառույցների ղեկավարներ, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների աշխատակազմերի ներկայացուցիչներ։ Օրակարգում ներառված հարցերը վերաբերում էին տարբեր ոլորտների՝ 2024 թվականից տեղափոխված և 2025 թվականին իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, Վայոց ձորի մարզում գարնանային գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին, 2025թ․ 1-ին եռամսյակում ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքներին, համայնքային նշանակության մի շարք հարցերի։
Օրերս Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչության գյուղատնտեսական խորհրդատվության բաժնի պետ Մերինե Աթոյանը խորհրդակցություն է անցկացրել «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցություն» թեմայով, որին մասնակցել են մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության աշխատակիցները, բնակավայրերի վարչական ղեկավարներ, համայնքապետարանների՝ գյուղատնտեսության գծով պատասխանատուները։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ 07.04.2025
Սիրելի՛ հայուհիներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Տարիներ առաջ ազգային տոնացույցը համալրվեց խորհրդանշական մի տոնով ևս. Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման օրը նշվում է նաև Մայրության և գեղեցկության տոնը՝ առավել շեշտադրելով օրվա և տոնի մեծ խորհուրդը: Հայ կնոջ ավանդական կերպարում մշտապես խտացվել են անսպառ բարության և անծիր հոգատարության, անտրտունջ նվիրվածության և անսահման աշխատասիրության գծերը: Նա միաժամանակ խելացի կին է և զավակին լավագույն արժեքներով դաստիարակող մայր, նա կարող է իր փխրուն ուսերին կրել ընտանիքը ամուր պահելու, օջախը շենացնելու մի ամբողջ պատասխանատվություն և իր ակտիվ դերակատարությունն ունենալ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:

Արենիի համայնքապետարանը հրավիրում է աճուրդի 07.04.2025
Արենիի համայնքապետարանը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2025թ․ մայիսի 6-ին՝ ժամը 10։00-ին, հետևյալ հասցեում՝ Վայոց ձորի մարզ, Արենի համայնք, Արենի բնակավայր, 15 փողոց, 2-րդ փակուղի, 6 շենք։ Աճուրդի վերաբերյալ բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։ Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքէջի հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/Hamanqhogh/ :


