Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը գործարկել է հեռավար կրթության ռեսուրսների համալիր էջ

20.03.2020

 Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով առաջացած իրավիճակում հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթական գործընթացի շարունակականությունը հնարավորինս ապահովելու համար ԿԳՄՍՆ-ն գործարկել է հեռավար կրթության ռեսուրսների համալիր էջ՝ heravar.armedu.am:

Հարթակում տեղադրված են մի շարք առցանց ռեսուրսներ և գործիքներ, որոնք առաջիկայում անընդհատ թարմացվելու են:

Որպեսզի այս ժամանակահատվածում ձեր երեխան իր ժամանակն արդյունավետ անցկացնի, նա կարող է վերոնշյալ էջում՝

. ինքնուրույն ներբեռնել հետաքրքիր կրթական նյութեր,

. ուսումնասիրել և օգտագործել այնտեղ տեղադրված էլեկտրոնային ուսումնամեթոդական պաշարները,

. օգտագործել օնլայն գրադարանների և մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի ընձեռած հնարավորությունները,

. յություբյան https://www.youtube.com/user/armeduchannel/playlists էջում ամեն օր հետևել տեսադասերի, որոնց դասացուցակը կհրապարակվի ամեն օր ԿԳՄՍՆ ֆեյբուքյան էջում,

. հետևել տեսադասերին Հանրային հեռուստաընկերության եթերում՝ ամեն օր առավոտյան 8:30-ից։

Ավագ դասարանների աշակերտների համար բնագիտական առարկաներից և մաթեմատիկայից դասեր կհեռարձակվեն 11:30-12:40-ը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:48:01