Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Հեղինակ-կատարող Արման Վարդանյանի պատրաստած կիթառների շնորհանդես-ցուցադրությունը՝  Վայոց ձորում

Հեղինակ-կատարող Արման Վարդանյանի պատրաստած կիթառների շնորհանդես-ցուցադրությունը՝ Վայոց ձորում 13.12.2019

Դեկտեմբերի 13-ին Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում կայացավ հեղինակ-կատարող Արման Վարդանյանի պատրաստած կիթառների շնորհանդես-ցուցադրությունը, որին ներկա էին Վայոց ձորի մարզպետարանի, Եղեգնաձոր և Գլաձոր համայնքների աշխատակիցներ, հեղինակի արվեստակից ընկերները, հարազատներ և մշակութասեր անհատներ: Հնչեցին բարեմաղթանքներ և հիացումի խոսքեր՝ հայկական փայտին > հաղորդելու նրան ունակության և հեղինակային կատարումների առիթով: Նա կիթառներն անվանակոչել է հայկական Անի, Մանե, Նանե, Նարե, Սոսե անձնանուներով: Արման Վարդանյանի պատրաստած կիթառների գործածությամբ միջոցառման մասնակիցներին ողջունեցին հեղինակ-կատարողներ Արմեն Ադամյանը, Արթուր Մարտիրոսյանը: Հնչեցին գործիքային կատարումներ և կոմիտասյան երգեր: Միջոցառումն ավարտվեց Արման Վարդանյանի գեղեցիկ կատարումով:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ավարտեց մարզի համայնքներ ճանաչողական  այցերը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ավարտեց մարզի համայնքներ ճանաչողական այցերը 12.12.2019

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ճանաչողական վերջին այցով եղել է Գլաձոր և Եղեգնաձոր համայնքներում: Մարզպետ Արարատ Գրիգորյանը Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանի ուղեկցությամբ աշխատանքային խմբով եղել է համայնքի Գետափ, Գլաձոր և Վերնաշեն բնակավայրերում, ուր տեղի են ունեցել Արարատ Գրիգորյանի հանդիպումները բնակիչների հետ: Մարզպետը զրուցել է հանդիպման մասնակիցների հետ, ծանոթացել բնակիչներին հուզող հարցերին, տեղեկացել բնակավայրերում առկա խնդիրներին: Արարատ Գրիգորյանը Գլաձոր և Վերնաշեն գյուղերում այցելել է դպրոցներ, հանդիպել ուսուցիչներին և աշակերտներին, նրանց հետ զրուցել ուսումնառությանն առնչվող հարցերի շուրջ: Մարզպետը դպրոցների տնօրենների ուղեկցությամբ շրջայց է կատարել դպրոցական շենքերում, ծանոթացել դպրոցների շենքային պայմաններին: Հանդիպումների ընթացքում

  Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ 12.12.2019

Դեկտեմբերի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցում էին մարզում գինու, պանրի և չրի արտադրությամբ զբաղվող գործարարները: Հանդիպմանը ներկա էին մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Գեղամ Մարգարյանը և մարզպետի խորհրդականները: Վայոց ձորի մարզում գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ և վերամշակմամբ զբաղվող ընկերությունների ղեկավարները հակիրճ տեղեկություններ ներկայացրին կազմակերպությունների մասին և բարձրաձայնեցին իրենց հուզող մի շարք հարցեր: Հանդիպմանը ներկայացվեցին 2020 թ. նշված արտադրությունների զարգացման հնարավոր հեռանկարները: Քննարկվեցին գյուղարտադրանքի որակին և վերամշակման ծավալների ընդլայնմանը վերաբերող հարցեր:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հյուրընկալել է Եգեգնաձորի <<Սովորենք փոքրիկ քայլերի արվեստը>> թատերախմբի պատանի  դերասաններին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հյուրընկալել է Եգեգնաձորի <<Սովորենք փոքրիկ քայլերի արվեստը>> թատերախմբի պատանի դերասաններին 11.12.2019

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հյուրընկալել է > հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնի մասնակից, Եգեգնաձորի մշակույթի տան > թատերախմբի ղեկավար Հրաչյա Հովհաննիսյանին և թատերախմբի պատանի դերասաններին: Հանդիպման ընթացքում ներկայացումից ցուցադրվել է փոքրիկ հատված: Մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունել է հյուրերին > -ին մասնակցելու և մարզը արժանավույն ներկայացնելու համար: Արարատ Գրիգորյանը թատերախմբի ղեկավար Հրաչյա Հովհաննիսյանին և դերասաններին մաղթել է բազմաթիվ բեմականացումներ, մեծ բեմեր, բազում մրցանակներ: Մարզպետն իր անունից պատվոգրեր է հանձնել թատերախմբի ղեկավարին և դերասաններին: Նշենք, որ

ՀՀ  Վայոց ձորի մարզի 30 երեխաներ այցելել են <<Սիթիզեն>> մասնագիտությունների մանկական քաղաք

ՀՀ Վայոց ձորի մարզի 30 երեխաներ այցելել են <<Սիթիզեն>> մասնագիտությունների մանկական քաղաք 11.12.2019

Ս/թ դեկտեմբերի 6-ին Վայոց ձորի մարզի 8-12 տարեկան 30 երեխաներ ոստիկանների ուղեկցությամբ այցելել են > մասնագիտությունների մանկական քաղաք: Երեխաների անվճար այցը կազմակերպվել էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի, > միջազգային բարեգործական հիմնադրամի և > մասնագիտությունների մանկական քաղաքի համագործակցության արդյունքում: Երեխաների ուրախ և հետաքրքիր օրը կազմակերպելու ծրագրին օժանդակել են Ջերմուկի, Վայքի և Եղեգնաձորի քաղաքապետարանները՝ տրամադրելով տեղափոխող տրանստորտային միջոցները:

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ 11.12.2019

  Ս/թ դեկտեմբերի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց <<Աջակցություն հայերին>> թիմի հիմնադիր Ռոման Բաղդասարյանին և համահիմնադիր Դիանա Բուլղադարյանին:   Հանդիպման ընթացքում մարզպետը շեշտադրեց նրանց աջակցության կարևորությունը Վայոց ձորի մարզի համար և շնորհակալագրեր հանձնեց` մարզում սոցիալապես անապահով ընտանիքներին սատարելու և բարեգործական գործունեություն իրականացնելու համար:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-04 11:13:35