Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ ՀՀ Վայոց ձորի Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի  հերթական նիստը

Կայացավ ՀՀ Վայոց ձորի Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստը 19.12.2019

Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, կայացավ ՀՀ Վայոց ձորի հերթական նիստը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական, մարզային հանձնաժողովի նախագահ Արմեն Դավթյանը: Օրակարգում ՝

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելել է Վայոց  ձորի տարածաշրջանային պետական քոլեջ

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելել է Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ 19.12.2019

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մարզպետարանի աշխատակից Նարեկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ այցելեց Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ: Արարատ Գրիգորյանը քոլեջի տնօրեն Արգամ Դովլաթյանի ուղեկցությամբ ճանաչողական շրջայց կատարեց քոլեջի տարածքում, ծանոթացավ հաստատության շենքային պայմաններին և առկա նյութատեխնիկական բազային: Այնուհետև մարզպետն այցելեց քոլեջի ռոբոտաշինության, համակարգչային կենտրոնի, ձեռնարկատիրության, գինեգործության, խոհարարության, փայտամշակման ուսումնարտադրական լսարաններ և նորակառույց ջերմատուն: Ուսումնական լսարաններում մարզպետը դասախոսների և ուսանողների հետ զրուցեց ուսումնառությանն առնչվող հարցերի շուրջ: Իսկ արտադրական լսարաններում Արարատ Գրիգորյանը ծանոթացավ փայտագործական, գինեգործական և խոհարարական խմբերի ուսանողների պրակտիկ աշխատանքների ընթացքին:

ՀՀ Վայոց ձորի մարզում մեկնարկեց 2019 թվականի ձմեռային զորակոչը

ՀՀ Վայոց ձորի մարզում մեկնարկեց 2019 թվականի ձմեռային զորակոչը 18.12.2019

Այսօր Վայոց ձորում կայացավ 2019 թվականի ձմեռային զորակոչի առաջին հավաքը: Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ազգային բանակ մեկնող զորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ԳՄ տարածքային ծառայությունների և համայնքների ղեկավարներ, Վայոց ձորի թեմի Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ, Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ՊՆ և ԶՈւ զինվորականներ, զորակոչիկների հարազատներ: Զորակոչիկներին և նրանց ծնողներին ողջունեց մարզպետ Արարատ Գրիգորյանը: Արարատ Գրիգորյանն իր խոսքում նշեց՝ Մեծ պատիվ ու հպարտություն է հայրենիքին ծառայելը, երկրի սահմանների և սեփական օջախների խաղաղությունն ապահովելը: Մարզպետը բարի ճանապարհ, անվտանգ ծառայություն և բանակային խաղաղ կյանք մաղթեց վայոցձորցի նորակոչիկներին և

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվել է Մ2 միջպետական նշանակության ավտոճանապարհի Վայոց ձորի մարզի տարածքով անցնող կմ126.1 - կմ 137.5 հատվածը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվել է Մ2 միջպետական նշանակության ավտոճանապարհի Վայոց ձորի մարզի տարածքով անցնող կմ126.1 - կմ 137.5 հատվածը 17.12.2019

ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքով անցնող Մ2 միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորգման նպատակով՝ 2019 թվականին, ՀՀ պետական բյուջեի միջոցներով, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ, իրականացվել է Մ2-Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ126.1 - կմ 131.5 հատվածի (5.4 կմ) հիմնանորոգման աշխատանքները, որի պայմանագրային արժեքը կազմել է 529,7 մլն. դրամ: Աշխատանքներն իրականացրել են Վայքի ՃՇՇ ՓԲԸ-ն: Հիմնանորոգված ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքները սկսվել և ավարտվել են պայմանագրով նախատեսված ժամկետներում ՝ 2019 թվականի հուլիսի 12-ից մինչև դեկտեմբերի 1-ը:

Հայտարարություն՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում կայանալիք ավագանու նիստի վերաբերյալ 16.12.2019

Ս/թ դեկտեմբերի 19-ին, ժամը՝ 15:00, Եղեգիսի համայնքապետարանի շենքում, համայնքի ղեկավարի աշխատասենյակում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու թիվ 10 (հերթական) նիստը:

Ավարտվեց <<Մարզի զարգացումը` քո համայնքից>> խորագրով եռօրյա հանդիպում-քննարկումը

Ավարտվեց <<Մարզի զարգացումը` քո համայնքից>> խորագրով եռօրյա հանդիպում-քննարկումը 16.12.2019

ՀՀ Վայոց ձորի մարզում ավարտվեց > խորագրով եռօրյա հանդիպում-քննարկումը: Այն ամփոփվեց hամայնքապետերի և համայնքապետարանի աշխատակիցների ձեռք բերված ինֆորմացիայի և գիտելիքների արդյունքում ձևավորված առաջարկներով: Առաջ քաշվեցին ներհամայնքային համագործակցությունների տարբեր ձևաչափեր, որոնք մոտ ապագայում կյանքի կկոչվեն: Համայնքապետարանների զարգացման ծրագրերի պատասխանատուները ներկայացրեցին իրենց համայնքները և համայնքների զբոսաշրջային գրավչությունը, ոլորտում առկա խնդիրները և գործող զբոսաշրջային ենթակառուցվածքները: Քննարկումների արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն՝

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-03 16:16:22