Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Վայոց ձորի մարզում ավարտվեց 2019 թվականի ամառային զորակոչը 26.07.2019
Այսօր՝ հուլիսի 26-ին, Վայոց ձորի մարզում տեղի ունեցավ 2019 թվականի ամառային զորակոչի վերջին հավաքը, Եղեգնաձորի տարածաշրջանից: Ինչպես միշտ՝ նորակոչիկներին բանակ ճանապարհելու հանդիսավոր միջոցառումը կազմակերպվել էր Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Ռազմահայրենասիրական երգերի ուրախ հնչյունների ներքո նորակոչիկները ներս մտան եկեղեցի, ստանալու Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ, Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի օրհնությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, մարզպետարանի աշխատակիցներ Նարեկ Մարտիրոսյանը, Հրայր Ասատրյանը, Վայոց ձորի մարզի զինկոմիսար, փոխգնդապետ Արմեն Հովսեփյանը, վետերաններ, նորակոչիկների ծնողներն ու հարազատները: Նորակոչիկներին բարեմաղթանքների ջերմ խոսքեր ասացին մարզի զինկոմիսար Արմեն Հովսեփյանը, Հայրենական մեծ պատերազմի վետերան Սարգիս Հարությունյանը: Վայոց ձորի մարզում ավարտվեց 2019 թվականի ամառային զորակոչը, որը կազմակերպվեց պատշաճորեն և սահմանված կարգով:

Տեղի կունենա համայնքի ավագանու հերթական՝ յոթերորդ նիստը 25.07.2019
Ս/թ հուլիսի 31-ին ժամը 18:30-ին Գլաձորի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական՝ յոթերորդ նիստը:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ 2 ֆերմեր Տիգրան Եղոյանի կողմից ներկայացված տվյալների վերաբերյալ 23.07.2019
Ս/թ հուլիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ֆերմեր Տիգրան Եղոյանի կողմից ներկայացված տվյալները Վայոց ձոր մարզում տարածված բրուցելյոզ հիվանդության վերաբերյալ բացարձակապես անհիմն են և իրականաությունից հեռու: Ներկայացնում ենք փաստացի իրավիճակը առ 22.07.2019թ դրությամբ: Վայոց ձորի մարզում

ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանի աճուրդային-մրցույթային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերի, ավտոմեքենաների բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք, որը տեղի կունենա 2019թ. օգոստոսի 22-ին ժամը 11:00-ին համայնքապետարանի վարչական շենքում (ք. Վայք, Շահումյան 18): Աճուրդ լոտ 1