Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային կառույցն ամփոփեց 2019 թվականի գործունեության արդյունքները

20.01.2020

Հունվարի 20-ին Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ Վայոց ձորի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման ուղղությամբ 2019 թվականի ընթացքում կատարած աշխատանքների ամփոփմանը նվիրված նիստ, որը վարում էր  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:

Նիստին մասնակցում էին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը, մարզպետարանի ստորաբաժանումների և համայնքների ղեկավարները, ՀՀ ոստիկանության և ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության ղեկավարները,  Վայոց ձորի մարզի զինվորական կոմիսարը, ինչպես նաև Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության անձնակազմը: Զեկույցով հանդես եկավ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հակոբ Սարգսյանը: 

Քննարկվեցին մարզում առկա արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության հարցերին առընչվող հարցեր:

Հաջորդող 2020 թվականի ընթացքում աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների իրականացման ուղղությամբ ներկայացվեցին առաջարկություններ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 14:14:12