Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն Վայոց ձորի մարզպետի մոտ

Աշխատանքային խորհրդակցություն Վայոց ձորի մարզպետի մոտ 21.01.2020

Հունվարի 20-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, մասնակցությամբ մարզպետի խորհրդականների և օգնականի, մարզպետարանի գլխավոր քարտուղարի և ստորաբաժանումների ղեկավարների: Մարզպետարանի վարչությունների և բաժինների ղեկավարները հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների մասին հաշվետվությամբ և ներկայացրին ընթացիկ շաբաթվա ծրագրերը: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը տեղեկացրեց, գյուղատնտեսության զարգացման աջակցության ծրագրով գարնանացան գարու և ցորենի սերմացուի և պարարտանյութերի ներկրման հետ կապված խնդիրների լուծման փուլի մասին: Մարզպետը հետաքրքրվեց սերմացուի և պարարտանյութերի ձեռք բերման համար հայտերի ներկայացման ընթացքով: Քննարկվեց նաև առևտրի օբյեկտներում սպանդանոցային մսամթերքի իրացման ծրագրին առնչվող հարցեր: ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետը ներկայացրեց գնումների հրապարակման պայմաններում, ինչպես նաև հողի հարկի և գույքահարկի հաշվառման կարգի մեջ կատարված փոփոխությունները:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային կառույցն ամփոփեց 2019 թվականի գործունեության արդյունքները

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային կառույցն ամփոփեց 2019 թվականի գործունեության արդյունքները 20.01.2020

Հունվարի 20-ին Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ Վայոց ձորի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման ուղղությամբ 2019 թվականի ընթացքում կատարած աշխատանքների ամփոփմանը նվիրված նիստ, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը, մարզպետարանի ստորաբաժանումների և համայնքների ղեկավարները, ՀՀ ոստիկանության և ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության ղեկավարները, Վայոց ձորի մարզի զինվորական կոմիսարը, ինչպես նաև Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության անձնակազմը: Զեկույցով հանդես եկավ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հակոբ Սարգսյանը: Քննարկվեցին մարզում առկա արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության հարցերին առընչվող հարցեր: Հաջորդող 2020 թվականի ընթացքում աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների իրականացման ուղղությամբ ներկայացվեցին առաջարկություններ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հունվարի 17-ին տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ 2020թ. առաջին խորհրդակցությունը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հունվարի 17-ին տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ 2020թ. առաջին խորհրդակցությունը 18.01.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հունվարի 17-ին տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ 2020թ. առաջին խորհրդակցությունը, որը վարել է նախարար Սուրեն Պապիկյանը: Նախարարը շնորհավորել է գործընկերներին նոր աշխատանքային տարվա մեկնարկի կապացությամբ՝ հույս հայտնելով, որ 2020թ. մարզերում նախատեսվող ենթակառուցվածքային ծրագրերը կլինեն առավել արդյունավետ և չեն զիջի նախորդ տարվա ցուցանիշներին: Խորհրդակցության մեկնարկին ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ անդրադարձ է եղել հունվարի 28-ին բանակի օրվա կապակցությամբ նախատեսվող միջոցառումների իրականացմանը և դրանցում տարածքային կառավարման մարմինների պատշաճ ներկայացվածության ապահովմանը: Անցնելով օրակարգային հարցերին՝ մարզպետների խորհրդակցությանը քննարկվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ մարզերում բազմաբնակարան շենքերի էներգախնայողության և ջերմաարդյունավետության բարձրացման հնարավորությունները: ՄԱԶԾ ներկայացուցիչների խոսքերով

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ մարզային առողջապահական կազմակերպությունների աշխատանքներին առնչվող հարցերի վերաբերյալ քննարկում-խորհրդակցություն

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ մարզային առողջապահական կազմակերպությունների աշխատանքներին առնչվող հարցերի վերաբերյալ քննարկում-խորհրդակցություն 17.01.2020

Հունվարի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն, ուր քննարկվեցին մարզային ենթակայության առողջապահական կազմակերպությունների գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Վասիլ Ասլանյանը, նույն վարչության պետի տեղակալ Լիլիա Կարապետյանը, ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Շահեն Վարդանյանը և մարզային առողջապահական կազմակերպությունների տնօրենները: Մարզպետը ողջունեց խորհրդակցության մասնակիցներին և ներկայացրեց քննարկվելիք հարցերը: Առողջապահական կազմակերպությունների տնօրենները հակիրճ տեղեկություն ներկայացրին իրենց ղեկավարած կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների և ֆինանսական գործունեության մասին: Բուժհաստատությունների տնօրենները հավաստեցին, որ ձեռնարկում են

Տեղեկատվություն 17.01.2020

 Տեղեկատվություն մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթի հայտարարության մասին Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի N29-Ն որոշմամբ հաստատված <Մինչև <Քաղաքացիական ծառայության մասին> Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված էլեկտրոնային ծրագրերի կազմումը ոչ էլեկտրոնային եղանակով քաղաքացիական ծառայության գրասենյակին վերապահված գործընթացների կազմակերպման եվ գործառույթների իրականացման>...

2019 թվականին Վայոց ձորի մարզում ծնվել է 315 երեխա

2019 թվականին Վայոց ձորի մարզում ծնվել է 315 երեխա 16.01.2020

2019 թվականի ընթացքում ՀՀ Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 315 երեխա, որից 136-ը՝ Եղեգնաձորի բժշկական կենտրոնում, 179-ը՝ Վայքի բուժ-միավորումում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-03 16:16:22