Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

10.02.2020

  <Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի> իրականացման հիմնական նպատակն է գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմների հստակեցումը և ամբողջական համակարգի ներդրման արդյունքում գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականության իրականացումը:
Ապահովագրավճարի չափը պայմանավորված է ապահովագրվող տարածքի գտնվելու վայրից՝ ըստ թվով 5 ռիսկային գոտիների: Ընտրվել է փոխհատուցման ծախսերի 5 մակարդակ՝ հիմնվելով 1 հեկտարի կտրվածքով հաշվարկված հնարավոր ամենացածր և ամենաբարձր արտադրական ծախսերի վրա՝ ըստ ապահովագրված մշակաբույսերի:
Ծրագրով ապահովագրավճարի չափը կսուբսիդավորվի 50-65 %՝ կախված ապահովագրական պրոդուկտից:
2020 թ.-ին գյուղատնտեսական սեզոնին կարկուտի և հրդեհի դեպքում ապահովագրելու համար ընտրվել է ՀՀ 6 մարզ, որից 1-ը՝ Վայոց ձորի մարզը:

Ծրագրից օգտվելու համար գյուղատնտեսությունում տնտեսվարողները կարող են դիմել գործակալության անդամ ապահովագրական ընկերություններից որևէ մեկին (<Ինգո Արմենիա> ապահովագրական ՓԲԸ, <Ռոսգոստրախ- Արմենիա> ապահովագրական ՓԲԸ, <Սիլ Ինշուրանս> ապահովագրական ՓԲԸ):

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչություն՝ 011-525-232 հեռախոսահամարով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
2020 թ.-ի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրի կնքելու ժամկետն է՝
• Կարկուտի և հրդեհի դեպքում՝ մինչև 2020 թ.-ի մարտի 25-ը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-09-25 15:54:22