Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցել է ,,Արտահանողի զարգացման դրամաշնորհներ,, (ԱԶԴ/ EDG) ծրագրի մեկնարկի շրջանակներում Վայոց ձորի մարզում կամակերպված մեկնարկային սեմինարին: Արարատ Գրիգորյանը ողջունել է սեմինարի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք: Սեմինարին մասնակցել են՝ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակից Նարեկ Մարտիրոսյանը, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Գեղամ Մարգարյանը, գործարարներ, ՀԿ ներկայացուցիչներ: Սեմինարն իրականացվում է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության ,,Ներդրումների աջակցման կենտրոն,, հիմնադրամի հետ համագործակցությամբ: Նշենք, որ
Տեղեկատվություն 31.01.2020
Տեղեկատվություն մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթի հայտարարության մասին

ՀՐԱՎԵՐ 31.01.2020
ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՆՈՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն սկսում է հերթական ծրագիրը՝ աշխատանք փնտրելու և աշխատանքի դիմելու հմտությունների մասին: Ծրագիրը տևելու է 5 ամիս: Դասընթացները լինելու են ամիսը մեկ անգամ շաբաթ և կիրակի օրերին, շաբաթ օրը սկսելու ենք 11:00-11:30 ժամանակահատվածում, որպեսզի մասնակիցները մարզերից կարողանան ժամանել ժամանակին, իսկ կիրակի ավարտելու ենք մինչև ժամը 15:00-ը: Առաջին հանդիպումը կլինի փետրվարի վերջին: Մեր կազմակերպությունը...
Հունվարի 29-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը երկրորդ անգամ հյուրընկալել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Եղեգնաձորի վետերանների խորհրդի նախագահ Սարգիս Հարությունյանին և նրան շնորհավորել ծննդյան 94-րդ տարեդարձի առթիվ: Հանդիպմանը մասնակցել է նաև մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Վասիլ Ասլանյանը: Հանդիպման ընթացքում Արարատ Գրիգորյանն առիթն օգտագործելով, Սարգիս Հարությունյանին պարգևատրել է շնորհակալագրով՝ հայրենիքին մատուցած ծառայությունների և ազգանվեր գործունեության համար: Զրույցի ընթացքում մարզպետն անդրադարձել է

Վայոց ձորում շարունակվում են Հայոց բանակի կազմավորման 28 ամյակին նվիրված տոնական միջոցառումները 31.01.2020
Հունվարի 30-ին Եղեգնաձորի երաժշտական դպրոցի ֆիլիպ Բալոյանի անվան համերգային դահլիճում դպրոցի սաների ուժերով կայացավ տոնական համերգ` նվիրված Հայոց բանակի կազմավորման 28 ամյակին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներկայացուցիչներ, զինվորականներ, ծնողներ և դպրոցականներ: Հնչեցին գործիքային և վոկալ կատարումներ: Համերգն ավարտվեց երաժշտական դպրոցի մանկական երգչախմբի կողմից Հայոց բանակին նվիրված երգերի կատարումներով: Միջոցառման ավարտին ներկաներին ուղղված շնորհավորանքի և համերգային ծրագրին մասնակից աշակերտներին շնորհակալության խոսքեր ասացին դպրոցի տնօրեն Մարո Սիմոնյանը և Վայոց ձորի մարզպետարանի աշխատակից Սոնա Մարգարյանը:

Վայոց ձորում մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը 29.01.2020
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից տեղեկացնում են, որ Վայոց ձորում մեկնարկել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի որոշմամբ հաստատվել է օլիմպիադայի կազմկոմիտեի և առարկայական հանձնաժողովների կազմը: Օլիմպիադայի արդյունքների մասին առարկայական հանձնաժողովների տրամադրած տեղեկանքները կտեղադրվեն մարզպետարանի պաշտոնական կայք էջում: Ներկայացնում ենք օլիմպիադայի անցկացման ժամանակացույցը:


