Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք  Մեծ եղեռնի զոհերի հիշատակին

Հարգանքի տուրք Մեծ եղեռնի զոհերի հիշատակին 24.04.2025

Ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի 110-րդ տարելիցի օրը, Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Մարզկենտրոն Եղեգնաձորում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, ուժային կառույցների տարածքային մարմինների ղեկավարները, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, տարբեր հաստատությունների աշխատակիցներ, ուսանողներ, աշակերտներ, բազմաթիվ մարդիկ հարգանքի տուրք են մատուցել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին և նրանց հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ խոնարհել:

Ագարակաձոր բնակավայրում  տեղի ունեցավ  սպանդանոցային կետի բացման հանդիսավոր արարողությունը

Ագարակաձոր բնակավայրում տեղի ունեցավ սպանդանոցային կետի բացման հանդիսավոր արարողությունը 23.04.2025

Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրում տեղի ունեցավ սպանդանոցային կետի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը, <<Քարդ>> հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, մարզպետի աշխատակազմի, համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, շահագրգիռ այլ անձինք։...

ՆԳՆ Ոստիկանության մի խումբ ծառայողներ  Վայոց ձորի մարզպետի կողմից արժանացան շնորհակալագրերի

ՆԳՆ Ոստիկանության մի խումբ ծառայողներ Վայոց ձորի մարզպետի կողմից արժանացան շնորհակալագրերի 23.04.2025

ՀՀ ՆԳՆ Ոստիկանության մասնագիտական տոնի շրջանակներում Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն օրերս այցելել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Վայոց ձորի մարզային վարչություն, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի բաժիններ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակ։

<<Անվճար իրավաբանական օգնության վերաբերյալ հանրային ընկալումը Հայաստանի երեք մարզերում>> նախագիծը Վայոց ձորում

<<Անվճար իրավաբանական օգնության վերաբերյալ հանրային ընկալումը Հայաստանի երեք մարզերում>> նախագիծը Վայոց ձորում 22.04.2025

Օրերս Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության համակարգմամբ > ՓԲԸ-ն իրականացրեց մարզում > նախագիծը։ Նախագծի հիմնական նպատակն աջակցել է ՄԱԶԾ-ին համապարփակ հարցման գործում Հայաստանի խոցելի խմբերի / այդ թվում նաև՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց/ համար հասանելի անվճար իրավաբանական օգնության մեխանիզմների վերաբերյալ տեղեկացվածության, հասանելիության և արդյունավետւթյան գնահատման նպատակով։

Ամփոփվեցին <<Սպորտլանդիա>> մարզական միջոցառման մարզային փուլի արդյունքները

Ամփոփվեցին <<Սպորտլանդիա>> մարզական միջոցառման մարզային փուլի արդյունքները 18.04.2025

Այսօր անցկացվեցին ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող ,,Սպորտլանդիա,, մարզական միջոցառման մարզային փուլի մրցախաղերը: 1-3-րդ դասարանների աշակերտների տարիքային խմբում առաջին պատվավոր տեղը գրավեց Արենիի միջնակարգ դպրոցի թիմը: 2-րդ և 3-րդ տեղերն զբաղեցրին համապատասխանաբար Եղեգնաձորի թիվ 2 հիմնական և Վայքի հիմնական դպրոցների թիմերը: 4-6-րդ դասարանների աշակերտների տարիքային խմբում լավագույն արդյունք ցուցաբերեց Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի թիմը: 2-րդ և 3-րդ տեղերն զբաղեցրին համապատասխանաբար Եղեգնաձորի թիվ 1 հիմնական և Վայքի հիմնական դպրոցների թիմերը:

Տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու արտահերթ նիստը

Տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու արտահերթ նիստը 18.04.2025

Տեղեկացնում ենք , որ սույն թվականի ապրիի 21-ին ՝ ժամը 15։30-ին, Շատինի միջնակարգ դպրոցում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու արտահերթ նիստը։ Նիստի օրակարգի նախագծին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-07 17:48:28