Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան աշխատակիցներին

22.05.2020

   Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան աշխատակիցներին:

    Դեսպանատան աշխատակիցները նշեցին, որ ՀՀ 10 մարզերի կարիքավոր ընտանիքների համար սննդի փաթեթներ տրամադրելու դեսպանության ծրագրի շրջանակում նախատեսվել է 70 փաթեթ տրամադրել Վայոց ձորի մարզի կարիքավոր ընտանիքների:

   Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին բարեգործական ծրագրում նաև Վայոց ձորի մարզն ընդգրկելու և մարզի կարիքավոր ընտանիքներին սատարելու համար:
Ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան կողմից մեզ տրամադրած տեղեկատվությունը: 

  Արաբական Միացյալ Էմիրությունները 13 տոննա մարդասիրական օգնություն է տրամադրում ՀՀ 10 մարզերի կարիքավոր ընտանիքներին:


Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան նախաձեռնությամբ, Խալիֆա բն Զայեդ ալ-Նահյան մարդասիրական կազմակերպության աջակցությամբ և ՀՀ Արտաքին գործերի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համագործակցությամբ իրականացվել է բարեգործական ծրագիր, որի շրջանակներում Հայաստանի 10 մարզերում բնակվող բազմաթիվ կարիքավոր ընտանիքներ ստացել են ընդհանուր առմամբ, ավելի քան 13 տոննա սնունդ:

ԱՄԷ-ն <Հիսունամյակի նախապատրաստման տարվա > շրջանակներում և նոր տիպի կորոնավիրուսի տարածման ֆոնին շարունակում է իրականացնել մարդասիրական օջանդակություն տրամադրելու իր հանձնառությունը ողջ աշխարհում՝ անմասն չթողնելով նաև Հայաստանը:

Տարմադրվող բարեգործական օգնությունները կապված չեն երկրների քաղաքական ուղղվածության, աշխարհագրական դիրքի, ազգային, ռասսայական կամ կրոնական պատկանելության հետ, այլ առաջին հերթին ուշադրություն է դարձվում մարդասիրական կողմին և ժողովուրդների կարիքներին:

Էմիրությունների մարդասիրական այս քաղաքականությունը մարմնավորվում է պետության որդեգրած հանդուրժողականության մշակույթի գործնական կիրառմամբ:

Այս մոտեցումն ԱՄԷ հիմնադիր Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ-Նահյանի որդեգրած արտաքին քաղաքականության ժառանգությունն է՝ արտացոլված նաև Էմիրությունների ներկա տեսլականի մեջ և նպատակ է հետապնդում՝ ամրապնդել երկրի դերը միջազգային հարթակներում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 11:47:08